Ֆոնդի կառավարման վճարը ` 0,95%*
Ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը:
Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար:
Պահպանողական ֆոնդի ներդրումային նպատակն է ռիսկերի ընդունելի մակարդակում առավելագույնի հասցնել ակտիվների եկամտաբերությունը՝ ներդրումներ իրականացնելով կայուն եկամտային և բաժնային գործիքներում: Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ՀՀ դրամով և արտարժույթով արտահայտված փողի շուկայի գործիքներում, պետական և կորպորատիվ պարտատոմսերում, բանկային ավանդներում և բաժնետոմսերում, ինչպես նաև ներդրումային ֆոնդերում, որոնք ներդրումներ են իրականացնում բացառապես վերոնշյալ ֆինանսական գործիքներում:
- Իրավական կարգավիճակ պայմանագրային, ստանդարտ, բաց ներդրումային ֆոնդ
-
Ռիսկի աստիճանը
ռիսկը պայմանավորված է բաժնային գործիքներում իրականացրած ներդրումների կշռովմիջին
- Ներդրումներ բաժնային գործիքներում առավելագույնը 35%
-
Ֆոնդի եկամուտների բաշխում
բարդ տոկոսի սկզբունքով, այսինքն` տոկոսագումարը կուտակվում է հիմնական գումարի վրա, գումարած նախկինում կուտակված եկամուտներըեկամուտները վերաներդրվում են
- Ֆոնդի կառավարիչ Հրայր Ասլանյան, Անուշ Ամիրջանյան
- Ֆոնդի ստեղծման ամսաթիվը 11/03/2014
- Ֆոնդի արժույթ ՀՀ դրամ
-
ԶԱԱ*-ի հաշվարկման հաճախականությունը
ժամանակահատվածը, երբ հաշվարկվում և Ռեեստրավարին է ներկայացվում ֆոնդի զուտ ակտիվների արժեքըօրական
-
Փայի հաշվարկային արժեքի հրապարակման ժամ
ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա վերջ. սահմանված է ՀՀ ԿԲ 10/09 կանոնակարգով15:00
-
Ֆոնդի զուտ ակտիվները
ակտիվներ հանած կուտակված պարտավորություններ859898544446.09
-
Փայի սկզբնական անվանական արժեք
սահմանել է ՀՀ կառավարությունը1 000
-
Փայի հաշվարկային արժեքը
վերագնահատվում է ամեն օր2591.698
-
Կառավարչի մասնակցության չափը
ֆոնդի ակտիվների առնվազն 1%-ի չափով, եթե այն չի հատում 1 մլրդ դրամը1 802 625 238
- Բաժանորդագրության վճարը 0,00%
- Մարման վճարի առավելագույն մեծությունը (%) 3,00%
- Կառավարչի պարգևավճարի մեծությունը` ներառյալ պահառուի պարգևավճարը (%) տարեկան 0.95%
- Պարգևավճար՝ կախված եկամտաբերությունից 0%
- Երաշխիքային ֆոնդի վճար տարեկան 0,02%
-
Գործարքային ծախսեր
համաձայն` Կանոնակարգ 10/12 «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը»առավելագույնը 0.1%
-
Աուդիտի վճար
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ տարեկան արտաքին աուդիտի առավելագույն վճարը 17 մլն ՀՀ դրամ է։12 941 062,2 ներառյալ ԱԱՀ
- Հարկեր ֆոնդը չի հարկվում
Փայի հետգնման գինը կարող է ցածր լինել այդ օրվա (համապատասխան ժամանակահատվածի) համար հրապարակված փայի հաշվարկային արժեքից` ֆոնդի կանոններով սահմանված վճարների և ծախսերի չափով:
Ֆոնդի փայերի հետգնման և մարման կարգը, պայմանները և ժամկետները սահմանված են ֆոնդերի կանոններով։
Առցանց․
1. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Իմ հաշիվը համակարգի միջոցով, եթե ունեք նույնականացման քարտ (ID քարտ) և քարտը կարդացող սարք․ անհրաժեշտ է
բջջային հեռախոսի վրա բացված պատուհանում ընտրել «Հաստատել» հրահանգըմուտք գործել «Իմ հաշիվը» էջը,նույնականացման քարտը կարդացող սարքը միացնել համակարգչին և սարքի մեջ տեղադրել նույնականացման քարտը,մուտքագրել PIN ծածկագիրը, որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ,«Իմ դիմումները» բաժնից ընտրել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը և լրացնել այն,դիմումը լրացնելուց հետո սեղմել «պահպանել» կոճակը, այնուհետև՝ «ընդունել» կոճակը։2. Եթե ունեք բջջային նույնականացման քարտ (mID)․ անհրաժեշտ է՝
3. CDA Online հավելվածի միջոցով (եթե առկա է արժեթղթերի հաշիվ)։
4. Converse Mobile համակարգի միջոցով։
5. AraratMobile համակարգի միջոցով:
6. Հաշվի օպերատորների միջոցով․ համապատասխան դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նույնականացման քարտ կամ անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ) կամ այն չունենալու մասին տեղեկանք:
Հաշվի օպերատորներն են․
Հեռ. (+374 10) 51 45 14 Գլխամաս և մասնաճյուղեր
Հեռ. (+374 10) 59 23 23 Գլխամաս և մասնաճյուղեր
Հեռ․ (+374 10) 51 12 11 Գլխամաս և մասնաճյուղեր
Հեռ. (+374 12) 22 22 22 Գլխամաս և մասնաճյուղեր
Հեռ․ (+374 10) 59 20 20 Գլխամաս և մասնաճյուղեր
Հաշվի օպերատորը միջնորդ կազմակերպություն է մասնակիցների ռեեստրավարի՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, և կուտակային կենսաթոշակաին համակարգին միացած մասնակիցների միջև։
Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին փոխելը անվճար է տարեկան մեկ անգամ: Տարվա ընթացքում հետագա փոփոխությունների դեպքում գանձվում է մարման վճար (1%): Մանրամասները ներկայացված են ֆոնդի կանոններում:
- Առավելագույն անկումը -11,29%
- Վերականգնման ժամանակահատված (օրերով) 315
- Վատագույն ամիս 12/2014
- Վատագույն ամսվա եկամտաբերությունը -5,05%
- Լավագույն ամիս 11/2020
- Լավագույն ամսվա եկամտաբերությունը 3,69%
- 1 տարի 3,75%
- 3 տարի 3,56%
- 5 տարի 3,98%
- Ստեղծման պահից 3,85%
- ակտիվների դասերի
- արժույթի
| Ամսաթիվ | Ակտիվներ | Մեկ փայի ԶԱԱ |
|---|---|---|
|
Ամսաթիվ
30/04/2026
|
Ակտիվներ
787826156139
|
Մեկ փայի ԶԱԱ
2545,59
|
|
Ամսաթիվ
29/05/2026
|
Ակտիվներ
808442142915
|
Մեկ փայի ԶԱԱ
2581,58
|
|
Ամսաթիվ
30/06/2026
|
Ակտիվներ
822942836521
|
Մեկ փայի ԶԱԱ
2597,06
|
|
Ամսաթիվ
31/07/2026
|
Ակտիվներ
833783483325
|
Մեկ փայի ԶԱԱ
2599,82
|
|
Ամսաթիվ
31/08/2026
|
Ակտիվներ
854768059545
|
Մեկ փայի ԶԱԱ
2635,00
|
|
Ամսաթիվ
30/09/2026
|
Ակտիվներ
856235455372
|
Մեկ փայի ԶԱԱ
2608,96
|
- ըստ տարածաշրջանների
- ըստ երկրների
- ըստ ոլորտների
- ցուցակված արժեթղթերի թողարկողի երկիրը
- ավանդառու բանկի գրանցման երկիրը
- ներդրումային ֆոնդերի թողարկողի երկիրը
- Ածանցյալ գործիքների կոնտրագենտի գրանցման երկիրը
- թողարկողի տեսակի
- վարկանիշի
- երկրների
- արժույթների
- աշխարհագրության
- ոլորտների
- երկրների
- շուկայական կապիտալացման
Ֆոնդի եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար:
- 2026
- 2025
- 2024
- 2023
- 2022
- 2021
- 2020
- 2019
Սեպտեմբերին համաշխարհային ֆինանսական շուկաներում գերակշռեց բացասական դինամիկան։ Շուկաների վրա ազդեցություն ունեցան խոշոր կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը, պարտատոմսերի եկամտաբերությունների և էներգակիրների գների կտրուկ աճը։
Բաժնետոմսեր
ԱՄՆ-ի, Եվրոպայի և զարգացող երկրների բաժնետոմսերի շուկաները հիմնականում նվազեցին՝ բարձր տոկոսադրույքների և գնաճային ռիսկերի վերագնահատման պայմաններում։ Իսկ Չինաստանում հայտարարված տնտեսական խթանման նոր միջոցառումները չկարողացան էականորեն բարելավել ներդրողների տրամադրությունները՝ ներքին կառուցվածքային թույլ պահանջարկի պատճառով։ Միևնույն ժամանակ, ճապոնական շուկան, հակառակ ընդհանուր միտմանը, գրանցեց չափավոր աճ։
Հաշվի առնելով շուկայական պայմաններն ու մեր սպասումները՝ ֆոնդում կրճատել ենք արտասահմանյան բաժնետոմսերի կշիռը՝ 26․6%-ից մինչև 25.6%:
Պարտատոմսեր
ԱՄՆ Դաշնային պահուստի, Եվրոպական և Ճապոնական կենտրոնական բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացումը և գնաճային ռիսկերի պահպանումը բացասաբար անդրադարձան զարգացած շուկաների պետական պարտատոմսերի շուկաների վրա։ Հատկապես, արտահայտված էր ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի վաճառքը։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկաներում աճել են ներդրողների կողմից պահանջվող ռիսկի հավելավճարները (risk premium)՝ հատկապես առավել ցածր վարկանիշ ունեցող բարձր եկամտաբերությամբ պարտատոմսերի դեպքում։ Բարձր տոկոսադրույքները և տնտեսական հեռանկարների շուրջ անորոշությունը մեծացրել են ներդրողների զգուշավորությունը։
ՀՀ պետական պարտատոմսերի շուկայում նույնպես եկամտաբերություններն աճել են կորի ողջ երկայնքով՝ պայմանավորված բարձր գնաճային սպասումներով և ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության խստացմամբ։
Այս պայմանները հաշվի առնելով՝ ֆոնդում ավելացրել ենք ավանդների (25%-ից մինչև 25․7%) և արտասահմանյան դրամական շուկայի գործիքների (0․8%-ից մինչև 1․8%) կշիռները:
Արժութային շուկա․ Տոկոսադրույքների բարձրացման և ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերությունների աճի ֆոնին՝ սեպտեմբերին ԱՄՆ դոլարն ամրապնդվեց հիմնական արժույթների նկատմամբ։ Եվրոն, բրիտանական ֆունտը և ճապոնական իենը թուլացան դոլարի նկատմամբ։
Մինչդեռ Հայաստանը շարունակում է կրել արտարժույթի զգալի ներհոսքի ազդեցությունը։ Այս պայմաններում, չնայած ՀՀ ԿԲ կողմից պարբերաբար իրականացվող արտարժույթի գնման գործարքներին, ՀՀ դրամը շարունակել է արժևորվել ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ 0.4%-ով։
Ֆոնդում արտարժութային ակտիվների կշռի նվազումը՝ 35․5%-ից մինչև 34.7%, պայմանավորված էր դրամական միջոցների ներհոսքով և շուկայի ազդեցությամբ։
Սեպտեմբերին ֆոնդի եկամտաբերությունը կազմել է -0․99%։ Թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրումները հիմնականում բացասաբար են ազդել եկամտաբերության վրա, ընդ որում՝ հիմնական բացասական գործոնը եղել է արտասահմանյան հատվածը։ ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի և ավանդների դրական եկամտաբերությունը մասամբ մեղմել է անկումը։