ներդրումային բանկեր
Կազմակերպություններ, ֆինանսական միջնորդներ, որոնց գործունեության հիմնական ոլորտը կապված է մասնավոր, պետական և այլ տնտեսավարող սուբյեկտներին գործունեության ֆինանսավորման համար կապիտալի ներգրավման ուղղությամμ օգնության ցուցաբերման հետ
նվազագույն աշխատավարձ
համարվում է Հայաստանի Հանրապետության «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի դրույքաչափը, բ) ապրելու նվազագույն մակարդակի ապահովման համար անհրաժեշտ սպառողական բարիքների և ծառայությունների գինը։
նվիրատվություն
որեւէ մեկին գույք կամ
գույքային իրավունքների հանձնումը կամ որեւէ մեկին գույքային
պարտականություններից ազատումը:
ներդրում
կապիտալի ներդրումն է (դրամական, նյութական և ոչ նյութական ձևերով) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օբյեկտներում' եկամուտ (տոկոս կամ շահաբաժին) ստանալու, կապիտալն ու ակտիվներն ավելացնելու կամ այլ նպատակներ իրագործելու համար, այսինքն դրամի օգտագործումն է՝ ավելի մեծ քանակությամբ դրամ ստանալու նպատակով: Ներդրումներին վերաբերում են դրամական միջոցները, նպատակային բանկային ավանդները, փայաբաժինները, բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, տեխնոլոգիաները, մեքենաները, սարքավորումները, լիցենզիաները, վարկերը, ցանկացած այլ գույքը և գույքային իրավունքները, մտավոր արժեքները, որոնք ներդրվում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օբյեկտներում: Հաշվառման, վերլուծության և պլանավորման նպատակներով ներդրումները դասակարգվում են ըստ տարբերհատկանիշների ա) ըստ միջոցների ներդրման օբյեկտների՝իրական և ֆինանսական: Իրական ներդրումները կապիտալներդրումներն են որևէ արտադրանքի արտադրության մեջ: Դրանց արդյունքն է իրական կապիտալի (շենքեր, սարքավորումներ, ապրանքանյութական պաշարներ և այլն) հավելաճը: Ֆինանսական ներդրումներն արժեթղթեր ձեռք բերելու համար կատարված ծախսերն են, ինչպես նաև բանկային ավանդները: Այսդեպքում իրական կապիտալի հավելաճ տեղի չի ունենում: Անհատների, կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների կողմից կատարվողփաթեթային ներդրումները ծառայում են շահաբաժնի, տոկոսի, վարձավճարի և կապիտալի աճի ձևով եկամուտ ստանալու նպատակով, բ) ըստ ներդրման մեջ մասնակցության բնույթի ուղղակի և անուղղակի, գ) ըստ ներդրման ժամանակաշրջանի' կարճաժամկետ և երկարաժամկետ, դ) ըստ ներդրումային ռեսուրսների սեփականության ձևերի՝ մասնավոր, պետական և համատեղ ե) ըստ տարածքային հատկանիշի' ներքին և օտարերկրյա ներդրումներ: