Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Անձնական տվյալների պաշտպանություն
ԱՆՁՆԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՏՎՅԱԼՆԵՐ

Սույն կայքում նավարկելու ժամանակ, համացանցից օգտվողը հակված է Amundi Asset Management կայքին փոխանցել ոչ միայն քուքի (cookie) ֆայլերին բնորոշ տեխնիկական և նավարկմանը հատուկ տեղեկատվութուն, ինչպիսիք են` Վեբ զննիչի տեսակը, ինտերնետ պրոտոկոլի հասցեն, այցելած էջերի մասին տեղեկատվությունը, կայքում կատարած որոնումների միջին ժամանակահատվածը, այլ, նաև, անձնական բնույթի տվյալներ, որոնք անհրաժեշտ են Կայքում առաջարկվող ծառայությունների մատուցման համար:


Նման ձևով հավաքագրված անձնական տվյալները կարող են ենթարկվել մշակման՝ հիմք ընդունելով 1978 թվականի հունվարի 6-ի Փաստաթղթերի և Տեղեկատվության Ազատության վերաբերյալ օրենքը, 2016 թվականի ապրիլի 27-ի Անձնական տվյալների Պաշտպանության Ընդհանուր Կանոնակարգը, և վերոնշյալ պայմաններում հիմք հանդիսանալ ծառայությունների մատուցման ընթացքում տվյալների հավաքագրման համար:


Amundi Asset Management-ը պարտավորվում է պահպանել անձնական տվյալները անհրաժեշտ ժամանակահատվածով՝ այն ծառայության համար, որի դիմաց դրանք հավաքագրվել են և որի մասին նշումը առկա է տվյալների հավաքագրման յուրաքանչյուր ձևաթղթում:


Amundi Asset Management-ը ապահովում է Կայքի միջոցով օգտվողից ստացված ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը` համաձայն գործող օրենքների և կանոնակարգերի:


Անձնական տվյալները կարող են փոխանցվել ենթակապալառուների՝ Կայքի գործունեության, կամ սահմանված ծառայության իրացման նպատակով: Իրավական ակտի շրջանակներում անձնական տվյալները կարող են, նաև, փոխանցվել երրորդ անձանց, ինչպես օրինակ՝ իրավական կամ կարգավորող պարտավորության իրականացման համար:


Համացանցից օգտվելիս Դուք կարող եք օգտվել Ձեր անձնական տվյալների հասանելիության, ճշտման կամ չեղարկման իրավունքից: Միևնույն ժամանակ, կարող եք ցանկացած ժամանակ կայքից հանել Ձեր` ծառայությանը բաժանորդագրվելու համաձայնությունը: Այս իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ է կապ հատատել կայքի ադմինիստրատորի հետ՝ dpo@amundi.com էլեկտրոնային փոստի հասցեով, կամ փոտային ծառայությամբ՝ հետևյալ հասցեով. Amundi Asset Management – BSC / SEC / PCA – 90, բուլվար Պաստոր, – 75730 Փարիզ Cedex 15:


Հնարավոր է, նաև, տեղեկատվություն ձեռք բերել dpo@amundi.com էլեկտրոնային փոստի միջոցով՝ հաղորդագրություն ուղարկելով Amundi Գրուպի անձնական տվյալների մշակման լիազոր մարմին, կամ փոստային ծառայությամբ պահանջ ներկայացնել Վերահսկիչ Մարմնին՝ CNIL (Տեղեկատվական Տվյալների Ազատության Ազգային Հանձնաժողով), հասցե՝ 3 Ֆոնտենուա հրապարակ –TSA 80715 – 75334 Փարիզ Cedex 07, կամ ուղղակի դիմել հետևյալ կայքի միջոցով՝ https://www.cnil.fr./ :

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՔԻ (COOKIE) ՖԱՅԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն կայքն օգտագործում է քուքի (cookie) տվյալներ: Կայքի ուսումնասիրման ժամանակ քուքի տվյալները նստում են օգտվողի համակարգչում, թաբի կամ սմարթֆոնի մեջ: Ստորև ներկայացված տեղեկատվությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ քուքի ֆայլերի աշխատանքը, և օգտվել դրանց կարգաբերելու համար նախատեսված գործիքներից:

Ի՞նչ է քուքին (cookie)

Սույն կայքն օգտագործում է քուքի (cookie) տվյալներ: Կայքի ուսումնասիրման ժամանակ քուքի տվյալները նստում են օգտվողի համակարգչում, թաբի կամ սմարթֆոնի մեջ: Ստորև ներկայացված տեղեկատվությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ քուքի ֆայլերի աշխատանքը, և օգտվել դրանց կարգաբերելու համար նախատեսված գործիքներից:

Ինչո՞ւ ենք օգտագործում քուքիներ

Մենք օգտագործում ենք 2 տեսակի քուքիներ, որոնց նպատակային նշանակությունը ներկայացած է ստորև: Քուքիները մենք չենք օգտագործում անձնական տվյալներ (օրինակ անուն) հավաքագրելու համար

1. Ֆունկցիոնալ քուքի ֆայլեր

Այս քուքիները անփոխարինելի չեն մեր կայքի հասանելիության համար, բայց թույլ են տալիս օպտիմալացնել մեր կայքի ֆունկցիոնալությունը, և համացանցից օգտվողին տրամադրում են հատուկ գործիքակազմ: Կարգաբերելով արտապատկերը՝ քուքի ֆայլը թույլ է տալիս, նաև, մեր կայքի տեսքը ադապտացնել ցանկացած սարքի էկրանին: Այս քուքիները տեղակայվում են Amundi Asset Management-ի կողմից: Գործողության ժամկետը շատ կարճ է, հիմնականում մեկ սեսիայի տևողությամբ, և առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Այցելությունների քանակը որոշակիացնող քուքիներ (վիճակագրություն)

Այս քուքիները հավաքագրում են այցելուների կողմից կայքից օգտվելու ձևերի վերաբերալ տեղեկատվություն: Օրինակ` այցելությունների քանակ, ամենաբարձր հաճախելիությամբ կայք էջեր, և այլն:


XITI-ը Amundi.com-ի կողմից օգտագործվող վիճակագրական գործիք է, որը գեներացնում է եզակի ցուցիչով՝ 13 ամիս գործողության ժամկետով քուքիներ: Նույնականացնելու համար քաղաքը, որտեղից մուտք է գործում համացանցից օգտվողը՝ մենք հավաքագրում ենք IP հասցեները: Վիճակագրական գործիքի կիրառումից անմիջապես հետքո IP հասցեն դառնում է անանուն: Ֆրանսիական Amundi Asset Management-ը, կամ իր ներկայացուցչություններն այլ երկրներում, այս ճանապարհով ոչ մի պարագայում չեն կարող հասնել ֆիզիկական անձի անձնական տվյալներին: Ստացված տվյալները Amundi Asset Management-ի կողմից պահպանվում են վեցամսյա ժամկետով, չեն փոխանցվում երրորդ անձանց և չեն օգտագործվում որևէ այլ նպատակով:


Քուքի ֆայլերի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անցեք այս հղումով։

Ինչպե՞ս են կառավարվում քուքիները

Քուքիների կառավարման համար առաջարկվում է մի քանի տարբերակ: Ցանկացած կարգաբերում, որն օգտվողը կարող է կատարել համացանցում նավարկելու ընթացքում՝ հակված է փոփոխման, ինչն էլ պայմանավորված է քուքի ֆայլերի կիրառմամբ որոշ ծառայություններից օգտվելու անհրաժեշտությամբ:

Համացանցից օգտվողը կարող է ցանկացած պահի փոփոխել քուքիները՝ ընտրություն կատարելով ստորև նշված տարբերակների միջև:


1. Ձեր Վեբ զննիչի կարգավորումները

Chrome-ի համար. https://support.google.com/chrome/answer/95647?hl=fr&hlrm=en

- Internet Explorer-ի համար. http://windows.microsoft.com/fr-FR/windows-vista/Block-or-allow-Cookies

- FireFox-ի համար. http://support.mozilla.org/fr/kb/cookies-informations-sites-enregistrent?redirectlocale=fr&redirectslug=G%C3%A9rer+les+cookies

- Opera-ի համար. http://help.opera.com/Windows/10.20/fr/cookies.html


2. Անջատող հղումներ, որոնք չափում են այցելությունների վիճակագրական քանակը

Xiti (AT Internet) կողմից տեղակայված քուքի ֆայլերի համար. http://www.xiti.com/fr/optout.aspx


Լրացուցիչ տեղեկատվություն քուքի ֆայլերի մասին

Քուքի ֆայլերի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ CNIL կայքում` հետևյալ հղմամբ. http://www.cnil.fr/vos-droits/vos-traces/les-cookies/


Հղումների առկայություն


Կայքից կայք հղումներ. կայքում հիպերհղումների առկայությունը նախատեսված է բացառապես այլ ընկերությունների կայքեր ձեր նավարկությունը հեշտացնելու համար։


Ամունդին պատասխանատվություն չի կրում վնասների կամ կորուստների համար, որոնք կարող են առաջանալ ծառայությունների, տեղեկատվության կամ կայքում տրամադրված այլ բովանդակության հետ կապված ցանկացած ուշացման, թերության կամ բացթողման պատճառով, անկախ նրանից, դրանք իրական են, ենթադրյալ, հետևանքային, թե պատժիչ։ Ամունդին որևէ երաշխիք չի տրամադրում և որևէ հայտարարություն չի անում, և պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրված որևէ բովանդակության համար, այդ թվում՝ որևէ էլեկտրոնային բովանդակության ճշգրտության, նպատակի, որակի կամ արդիականության վերաբերյալ։


Ամունդին արգելում է որևէ մեկին տեղադրել նման հղում առանց նախնական և հստակ թույլտվություն ստանալու։


Տեղեկատվությունը կարող է ժամանակավորապես պահվել ձեր համակարգչի հիշողության մեջ կամ կոշտ սկավառակի վրա («քուքիներ»)։ Օգտատերը թույլատրում է Ամունդիին դիմել այս գործելակերպին, որը նախատեսված է բացառապես Ամունդի կայքում օգտատիրոջ համակարգչից նավարկությունը հեշտացնելու համար (այդպիսի տեղեկատվությունն Ամունդին կարող է կարդալ օգտատիրոջ կողմից կայք հետագա այցելությունների ժամանակ և ներառում է այն էջերը, որոնք օգտատերը դիտել է, այցելության ամսաթիվը և ժամը և այլն): Այնուամենայնիվ, օգտատերը կարող է կարգավորել իր զննարկիչը՝ կանխելու կամ մերժելու քուքիների տեղադրումը, չնայած դա կարող է խանգարել նրանց օգտվել կայքի որոշակի գործառույթներից:

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐ

Արդեն մի քանի ամիս է, խարդախության բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ներդրումներ անելու առաջարկներ են արվում՝ օգտագործելով լիցենզավորված կառավարիչ ընկերությունների անվանումը, հասցեն, ապրանքային նշանը և/կամ լիցենզիայի համարը, ինչպես նաև այդ կառավարիչ ընկերությունների (այդ թվում Ամունդիի և վերջինիս դուստր ընկերությունների) աշխատակիցների անունները։


Զեղծարարաները յուրացնում են Ամունդիի և/կամ իր աշխատակիցների ինքնությունը և/կամ ձևացնում, թե աշխատում են Ամունդիում և առևտրային կամ ներդրումային առաջարկներ են անում Ամունդիի կամ վերջինիս դուստր ընկերությունների անունից: Այս առաջարկներն Ամունդիի կողմից չեն արվում և պարտավորություն չեն հանդիսանում Ամունդիի կամ վերջինիս դուստր ընկերությունների համար:


Նման զեղծարարություններից պաշտպանվելու համար խնդրում ենք կարդալ հետևյալ տեղեկատվությունը։


Ամունդին կոչ է անում զգոն լինել և հիշել ստորև նշված կետերը.


  • Ամունդին և վերջինիս դուստր ընկերությունները երբեք ուղղակիորեն կապ չեն հաստատում հանրության հետ՝ ծառայություն կամ ներդրումային պրոդուկտ, մասնավորապես՝ ֆինանսական պրոդուկտ առաջարկելու համար:
  • Ամունդին երբեք միջոցներ չի հավաքագրում կամ ստանում անմիջապես հանրությունից:
  • Ամունդիի աշխատակիցը երբեք Ձեզ ոչ մի կերպ չի պնդի քննարկել ներդրումային առաջարկը:
  • Ամունդիի պրոդուկտները միշտ վաճառվում են բանկերի, ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների և բրոքերների միջոցով:


Նախքան որևէ ներդրում կատարելը, խնդրում ենք ստուգել, որ այդ հաստատությունները լիազորված և արտոնագրված են նման գործունեություն ծավալելու համար:


  • Ամունդին ցանկանում է հիշեցնել Ձեզ հետևյալ նախազգուշացնող նշանների մասին.
  • Դուք չեք ճանաչում Ձեզ հետ կապ հաստատած անձին:
  • Ձեզ խոստանում են բարձր, առանց ռիսկերի եկամուտ:
  • Դուք պետք է արագ որոշում կայացնեք:
  • Դուք պետք է փոխանցում կատարեք։


Ընդհանուր առմամբ, մենք առաջարկում ենք հետևել այս խորհուրդներին.


  • Մի արձագանքեք անցանկալի հեռախոսազանգերին.
  • Մի տրամադրեք Ձեր անձնական տվյալները (հեռախոսահամար, էլ. փոստի հասցե, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային տվյալներ, միջազգային բանկային հաշվեհամար, հասցե և այլն) անմիջապես էլ. փոստով կամ ոչ վստահելի կայքերին:
  • Անվերապահորեն մի հավատացեք Ձեզ հետ կապ հաստատած անձի կողմից տրված որևէ տեղեկության՝ հատկապես հեռախոսով: Նրանք հնարավոր է Ձեր մտածած մարդիկ չլինեն, և կարող են ներկայանալ իրական աշխատակցի անունից:
  • Կապվեք այն ընկերության հետ, որի անունից Ձեր կոնտակտային անձը ներկայանում է, ընկերության կոնտակտային տվյալները ստուգելուց հետո (հեռախոս, էլ. փոստ և փոստային հասցե)՝ համոզվելու, որ կոնտակտային անձն իրականում այդ ընկերությունից է։ Զգուշացեք բոլոր հղումներից, որոնք Ձեզ խնդրում են սեղմել:


Զեղծարարությունից և ֆինանսական կորուստներից խուսափելու համար անհրաժեշտ է ցանկացած գործարք կամ գործողություն կատարելուց առաջ համոզվել, որ մյուս կողմում հանդես է գալիս ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական կազմակերպություն, որոնց ցանկը կարող եք գտնել այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք՝ www.cba.am 


ՀՀ կենտրոնական բանկի կողմից պարբերաբար հրապարակվող զգուշացումներին կարող եք հետևել հետևյալ հասցեով՝ https://www.cba.am/am/SitePages/warnings.aspx

թարմացված է` 10.04.2024 | 13:15