Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Ամունդի-Ակբա
Ամունդի

Մեր մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ.՝ ֆրանսիական Ամունդիի և Ակբա Բանկի կողմից:


Ավելի քան 2.3 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով Ամունդին Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է:

Ակբա Բանկը Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից է, 2022թ. փետրվարի 2-ից ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում:
Նպատակներ և հանձնառություններ
Մեր նպատակն է Հայաստանում լինել առաջատար ներդրող, ճանաչված բարձր որակով ծառայությունների և հարաբերությունների, ինչպես նաև կայուն զարգացման ու սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ:
Ներդրողների շահերի առաջնահերթությունը
Ելնելով ներդրողների (մասնակիցների) լավագույն շահերից, ինչը մեր գործունեության մեջ առաջնային է, գործում ենք պատշաճ հմտությամբ` մեր պարտականությունների կատարման համար ներդնելով անհրաժեշտ ռեսուրսներն ու ընթացակարգերը:
Կենսաթոշակային
ֆոնդերի կառավարում
Մենք կառավարում ենք երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա:
Նշանակալից մասնակիցներ
Ուղղակի
նշանակալից մասնակիցներ`
Amundi
51%
Acba Bank
49%
Անուղղակի մասնակիցներ
ԱՄՈՒՆԴԻ ԲԸ
Պատկանում են Ամունդի Ասեթ Մենեջմենթ ԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը
ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ԲԸ

Պատկանում են Ամունդի ԲԸ-ի բաժնետոմսերի 68.7%-ը

ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ

Պատկանում են ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ-ի բաժնետոմսերի 81.62%-ը

Ղեկավար անձինք
Հակոբ Անդրեասյան
Տնօրենների խորհրդի նախագահ
Աշխատանքային գործունեություն

2018թ. մարտից զբաղեցնում է նաև ԱԿԲԱ Լիզինգ վարկային կազմակերպություն ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

2017-2018թ. զբաղեցրել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը:

2014թ. մայիսին ընտրվել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ:

2014թ. ապրիլից առ այսօր հանդիսանում է Ակբա Բանկ ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն:

2006թ. սեպտեմբերին բանկի վերակազմավորումից և վերանվանումից հետո կրկին նշանակվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:

1996-2006թթ. աշխատել է Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկ կոոպերատիվում որպես Գլխավոր տնօրենի տեղակալ, վարկային տնօրեն:

Կրթություն

Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն ֆակուլտետը, ստացել է տնտեսագետի որակավորում:

Ծնվել է՝ 1962թ. նոյեմբերի 12-ին:
Անտոնի Մելլոր
Տնօրենների խորհրդի անդամ

Աշխատանքային գործունեություն

2023 թ․ զբաղեցնում է Ամունդիի hամատեղ ձեռնարկությունների վերահսկման և համագործակցությունների թիմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

2022թ.-ից Ամունդի-Ակբայի տնօրենների խորհրդի անդամ:

2016-2022 թթ․ զբաղեցրել է Ամունդիի ֆինանսական հաղորդակցությունների բաժնի ղեկավարի պաշտոնը։

2010-2016 թթ․ Լեգարդերե ընկերության ֆինանսական հաղորդակցությունների բաժնի ղեկավար։

2002-2010 թթ․ Բույգ ընկերության ֆինանսական հաղորդակցությունների բաժնի ղեկավար։

1999-2001 թթ․ աշխատել է որպես ֆինանսական հաղորդակցությունների պատասխանատու Էիր Լիքիդ ընկերությունում

1996-1999 թթ․ Բիզնեսի զարգացման պատասխանատու «Էյ Ջի Էֆ Էյ Էմ» ընկերությունում (այժմ Ալիանս Գլոբալ Ինվեսթորս)

Կրթություն

Ունի Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Ֆինանսներ և տնտեսագիտություն ֆակուլտետի մագիստրոսի որակավորում

Էքս ան Պրովանսի Իրավագիտության մասնագիտացված դպրոցում ստացել է իրավաբանի մագիստրոսի որակավորում (Ֆրանսիա)

Ծնվել է՝ 1970թ. հունվարի 27-ին:

Լեթերիա Բարբարո
Տնօրենների խորհրդի անդամ

Աշխատանքային գործունեություն

2025թ․ զբաղեցնում է Ամունդիի միջազգային գործընկերային ցանցերի գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը

2025թ.-ին Ամունդի-Ակբայի տնօրենների խորհրդի անդամ:

2022թ․ զբաղեցնում է Կրեդիտ Ագրիկոլ Իտալիայի Գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավարի և բաց նորարարությունների բաժնի ղեկավարի պաշտոնը

2019-2021թթ․ զբաղեցրել է Կրեդիտ Ագրիկոլ ՓԲԸ Իտալիայի ներկայացուցչության տարածաշրջանային մենեջերի պաշտոնը 

2017-2019թթ․ Փոխհարաբերություններ ներդրողների հետ և ֆինասական հաղորդակցության մասնագետ

2014-2017թթ․ Ինդոսուեզ Վելֆ Մենեջմենթ Գրուպում աշխատել է որպես համապատասխանության ավագ մասնագետ 

2010-2014թթ․ Կրեդիտ ագրիկոլ ՍիԱյԲի-ում եղել է կապիտալի շուկաների համապատասխանության մասնագետ 

2000-2010թթ․ Կրեդիտ Ագրիկոլ Շովրոյում Եվրագոտու բաժնետոմսերի վաճառքի մասնագետ

1994-1999թթ․ ՍիՓիԱր բանկում եղել է թրեյդեր

Կրթություն

Ունի Իտալիայի L.U.I.S.S Կառավարման համալսարանական դպրոցի կորպորատիվ ֆինանսների մագիստրոսի կոչում

Իտալիայի Մեսինայի համալսարանում ստացել է  Քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում։ Մագիստրոսական ծրագրի երկրորդ տարին ուսանել է Ֆրանսիայում՝ Գրենոբլի սոցիալական գիտությունների համալսարանում (Էրազմուս ծրագիրով)։

Ծնվել է՝ 1969թ. դեկտեմբերի 19-ին:

Ժան Մազեջյան
Գործադիր տնօրեն
Աշխատանքային գործունեություն

2016թ.-ից ի վեր հանդիսանում է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենը։

2016-2023թթ․ վերահսկել է աշխարհի տարբեր երկրներում Ամունդի Գրուպի կողմից հիմնադրված համատեղ ձեռնարկություններին։

2010-2016թթ. շարունակել է իր աշխատանքային գործունեությունը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիում, որտեղ ստանձնել է Սոսիետե Ժեներալի, այնուհետև ԷլՍիԷլ բանկի կորպորատիվ և խոշոր հաստատությունների հաճախորդների համար կառավարվող պորտֆելի պատասխանատուի պաշտոնը։

1998-2010թ. աշխատել է ֆրանսիական Սոսիետե Ժեներալ Ասեթ Մենեջմենթում՝ որպես պարտատոմսերի և ածանցյալ գործիքների թրեյդեր:

Կրթություն

Համալսարանական կրթությունը ստացել է Ֆրանսիայում՝ Սաքլեյի միջուկային գիտության և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտում, ինչպես նաև Փարիզի Նանտեր  համալսարանում՝ ստանալով մագիստրոսի կոչում:

Ծնվել է՝ 1972թ. նոյեմբերի 7-ին:
Հրայր Ասլանյան ՍիԷֆԷյ
Գլխավոր ներդրումային տնօրեն, Զարգացման գծով տնօրենի տեղակալ
Աշխատանքային գործունեություն
2025թ․ նշանակվել է Գլխավոր ներդրումային տնօրեն, Զարգացման գծով տնօրենի տեղակալ։

2018-2025թթ. աշխատել է որպես գործադիր տնօրենի տեղակալ՝ շարունակելով իրականացնել Ֆոնդերի կառավարչի գործունեությունը:

2017թ. առ այսօր հանդիսանում է Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2015-2018թթ. զբաղեցրել է նաև ԱԿԲԱ Լիզինգ ՎԿ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը։

2014թ. նշանակվել է Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ:

2011-2014թթ. եղել է Ակբա Բանկի դիլինգի բաժնի պետ:

2010-2011թթ. զբաղեցրել է ավագ դիլերի պաշտոնը:

2007-2010թթ. աշխատել է Ակբա բանկում, որպես ռազմավարական պլանավորման, վերլուծությունների և ակտիվների ու պասիվների կառավարման բաժնի մասնագետ:

Կրթություն

Ունի CFA որակավորում, հանդիսանում է ինստիտուտի անդամ:

Ստացել է Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ՀՊՏՀ կողմից:

Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը:

Ծնվել է՝ 1983թ. նոյեմբերի 17-ին:
Հասմիկ Պետրոսյան
Գլխավոր գործառնական տնօրեն

Աշխատանքային գործունեություն

2025 թ. նոյեմբերին նշանակվել է Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթի Գլխավոր գործառնական տնօրեն։

2020-2025թթ․ զբաղեցրել է Ռիսկերի պատասխանատուի պաշտոնը։

2020-2022թթ․ աշխատել է որպես Համապատասխանության պատասխանատու։

2019-2020թթ․ աշխատել է որպես Միդլ օֆիսեր։

2014-2019թթ․ աշխատել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում որպես Դիլեր։

2012-2013թթ․ Համահայկական բանկում աշխատել է որպես Ֆինանսական բաժնի մասնագետ։

Կրթություն

Ներկայումս CFA 3-րդ մակարդակի թեկնածու է։

Ունի ԷյՍիԱյ դիլինգի վկայական։

Հավաստագրված ներդրումային մասնագետ է, որը ներդրումային որոշումներ է կայացնում ֆոնդերի կառավարման ընկերության անունից (տրված է Հայաստանի բանկերի միության կողմից):

Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։

Ստացել է Մագիստրոսի աստիճան՝ Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտությամբ։

Ծնվել է՝ 1990թ. հունվարի 18-ին:

Անուշ Ամիրջանյան
Ֆոնդերի կառավարիչ
Աշխատանքային գործունեություն

2022թ. նշանակվել է ֆոնդերի կառավարիչ:

2020-2022թթ․ զբաղեցրել է ֆոնդերի կրտսեր կառավարչի պաշտոնը։

2019-2020թթ․ աշխատել է որպես ռիսկերի և համապատասխանության մասնագետ:

2016-2019թթ․ տեղափոխվելով Ամունդի-Ակբա՝ 3 տարի աշխատել է միդլ օֆիսերի պաշտոնում:

2011-2016թթ. Ակբա բանկում զբաղեցրել է դիլերի պաշտոն:

2008-2011թթ. աշխատել է Ակբա բանկի Շենգավիթ մասնաճյուղում՝ որպես գործառնավար:

Կրթություն

Ունի ԷյՍիԱյ դիլինգ վկայական:

Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ձեռք բերելով մագիստրոսի կոչում հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ:

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ Էներգետիկայի ճյուղում Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ:

Ծնվել է՝ 1984թ. նոյեմբերի 30-ին:

Զարինե Եղիազարյան
Մարքեթինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար

Աշխատանքային գործունեություն

2025թ․ ապրիլին նշանակվել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մարքեթինգի և հաղորդակցությունների ղեկավար։ 

2022-2025թթ․ մարքեթինգի և հաղորդակցությունների պատասխանատու։

2018-2022թթ․ հաղորդակցությունների և մարդկային ռեսուրսների պատասխանատու։

2016-2022թթ․ մարդկային ռեսուրսների պատասխանատու։

2016թ․-ին միացել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի թիմին որպես վարչարարության և մարդկային ռեսուրսների գործառնական մասի պատասխանատու։

2011թ․ հունիսից նոյեմբեր ամիսներին աշխատել է ՀոՌեԿա ոլորտում՝ որպես կառավարման թիմի անդամ, վերահսկելով հյուրանոցների գործունեությունը, համակարգելով զբոսաշրջային ծառայությունները և կազմակերպելով հյուրերի շրջագայությունները։ 

2010թ. հունիս – սեպտեմբեր ամիսներին աշխատել է որպես սեզոնային մանկավարժ France Formation International-ում, որպես հրավիրված մանկավարժ Սևանում, Գեղարքունիքի մարզ, Հայաստան։

2008թ․ մարտից 2009թ․ սեմպտեմեր ամիսներին աշխատել է մարդկային ռեսուրսների կրտսեր, այնուհետև առաջատար մասնագետ՝ Երևանի քաղաքապետարանին կից Ջրային կառույցներում։ 

Կրթություն 

Մարքեթինգի հավատարմագրված ինստիտուտ (CIM)․ մասնագիտացված մարքեթինգի որակավորում

Մարդկային ռեսուրսների սերտիֆիկացման ինստիտուտ (HRCI)․ մարդկային ռեսուրսների և ընդհանուր անձնակազմի կառավարման որակավորում 

Ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան՝ ձեռք բերելով մագիստրոսի կոչում հանրային կառավարում մասնագիտությամբ։

Ավարտել է Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, ստացել բարձրագույն լեզվաբանական կրթություն՝ մանկավարժի որակավորմամբ։ 

Ծնվել է՝ 1985թ․ դեկտեմբերի 19-ին։

Հավելյալ տվյալներ
Ամբողջական անվանում
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերություն
Հասցե

ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10, 100-101 գրասենյակներ

Լիցենզիաներ
Ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա թիվ 0002
Հեռախոս
(+374 11) 31-00-00
Գրանցման վկայական
Գրանցման համար՝ 2
Էլ. հասցե
info-armenia@amundi.com
Աշխատանքային ժամերը
Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00 - 18:00
թարմացված է` 09.02.2026 | 15:30