Ինչու՞ Ամունդին
- Շուրջ 2,2 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներ[1]
- 1-ը Եվրոպայում՝ կառավարման ներքո եղած ակտիվների մեծությամբ, աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչների առաջին 10-նյակում[2]
- 35 երկրում գործող գրասենյակներ, Ամունդի-Ակբան տարածաշրջանի միակ այցեքարտն է
- Ավելի քան 100 միլիոն հաճախորդ ամբողջ աշխարհում (մանրածախ, ինստիտուցիոնալ և կորպորատիվ)
- Շուրջ 5, 500 թիմակից
[1] Տվյալներն առ՝ 30 սեպտեմբերի 2024թ.
[2] Աղբյուրը՝ IPE Top 500 asset managers, հրապարակված 2023թ. հունիսին, հիմք՝ այդ ընկերությունների կառավարման ներքո գտնվող ակտիվները 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ
Բոլոր
ցուցանիշները ներկայացված են Ամունդիի կորպորատիվ կայքում
Փորձարարություն
Նորարարական ներդրումային
ռազմավարություն
Ամունդին աշխարհում լայն ճանաչում ունի շնորհիվ՝ ֆոնդերի կառավարման ոլորտում սմարտ բետա (smart beta) ռազմավարության, կարգավորվող շուկաներում առևտրին թույլատրված ֆոնդերի (ETF), մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերի (Private Equity), անշարժ գույքի, այլընտրանքային ակտիվների, համաշխարհային բաժնային և կայուն եկամտաբերությամբ գործիքներում իրականացվող ներդրումների, կառուցվածքային և երաշխավորված լուծումների մասով էքսպերտիզայի: Այսպիսով՝ Ամունդին կարող է առաջարկել ծառայություններ և լուծումներ, որոնք ընդգրկում են նորարարական ներդրումային ռազմավարությունների ողջ սպեկտրը:
Հաճախորդակենտրոն մոտեցում ամբողջ աշխարհում
Ամունդին ունի գրասենյակներ 35 երկրում․ Եվրոպայում, Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ում:
Ընկերությունը եզակի դիրքում է՝ առաջարկվող տեղական և միջազգային ներդրումների հասանելիությամբ, շնորհիվ՝ համաշխարհային ներկայացվածությանն ու տեղական և միջազգային օրենսդրության իմացական փորձառությանը:
Այսպիսով՝ ներդրումային ռազմավարության և առաջարկվող լուծումների խիստ դիվերսիֆիկացված և բազմազան ընտրությունն Ամունդիին թույլ է տալիս բավարարել իր բոլոր հաճախորդների սպասելիքներն՝ ըստ ռիսկի հակվածության: