Ֆոնդի կառավարման վճարը ` 1,15%*
Ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը:
Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար:
Հավասարակշռված ֆոնդի ներդրումային նպատակն է ռիսկերի ընդունելի մակարդակում առավելագույնի հասցնել ակտիվների եկամտաբերությունը՝ ներդրումներ իրականացնելով կայուն եկամտային և բաժնային գործիքներում: Ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ՀՀ դրամով և արտարժույթով արտահայտված փողի շուկայի գործիքներում, պետական և կորպորատիվ պարտատոմսերում, բանկային ավանդներում և բաժնետոմսերում, ինչպես նաև ներդրումային ֆոնդերում, որոնք ներդրումներ են իրականացնում բացառապես վերոնշյալ ֆինանսական գործիքներում:
- Իրավական կարգավիճակ պայմանագրային, ստանդարտ, բաց ներդրումային ֆոնդ
-
Ռիսկի աստիճանը
ռիսկը պայմանավորված է բաժնային գործիքներում իրականացրած ներդրումների կշռովբարձր
- Ներդրումներ բաժնային գործիքներում առավելագույնը 50%
-
Ֆոնդի եկամուտների բաշխում
բարդ տոկոսի սկզբունքով, այսինքն` տոկոսագումարը կուտակվում է հիմնական գումարի վրա, գումարած նախկինում կուտակված եկամուտներըեկամուտները վերաներդրվում են
- Ֆոնդի կառավարիչ Հրայր Ասլանյան, Անուշ Ամիրջանյան
- Ֆոնդի ստեղծման ամսաթիվը 11/03/2014
- Ֆոնդի արժույթ ՀՀ դրամ
-
ԶԱԱ*-ի հաշվարկման հաճախականությունը
ժամանակահատվածը, երբ հաշվարկվում և Ռեեստրավարին է ներկայացվում ֆոնդի զուտ ակտիվների արժեքըօրական
-
Փայի հաշվարկային արժեքի հրապարակման ժամ
ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա վերջ. սահմանված է ՀՀ ԿԲ 10/09 կանոնակարգով15:00
-
Ֆոնդի զուտ ակտիվները
ակտիվներ հանած կուտակված պարտավորություններ10656130529.71
-
Փայի սկզբնական անվանական արժեք
սահմանել է ՀՀ կառավարությունը1 000
-
Փայի հաշվարկային արժեքը
վերագնահատվում է ամեն օր2590.8448
-
Կառավարչի մասնակցության չափը
31/03/2026թ. դրությամբ119 987 274
- Բաժանորդագրության վճարը 0,00%
- Մարման վճարի առավելագույն մեծությունը (%) 3,00%
- Կառավարչի պարգևավճարի մեծությունը` ներառյալ պահառուի պարգևավճարը (%) տարեկան 1.15%
- Պարգևավճար՝ կախված եկամտաբերությունից 0%
- Երաշխիքային ֆոնդի վճար տարեկան 0,02%
-
Գործարքային ծախսեր
Համաձայն` Կանոնակարգ 10/12 «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի կազմն ու առավելագույն չափը»առավելագույնը 0.1%
-
Աուդիտի վճար
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ տարեկան արտաքին աուդիտի առավելագույն վճարը 17 մլն ՀՀ դրամ է։179 078 ներառյալ ԱԱՀ
- Հարկեր ֆոնդը չի հարկվում
Փայի հետգնման գինը կարող է ցածր լինել դիմումը ՀԿԴ ներկայացնելու պահի դրությամբ հասանելի փայի հաշվարկային արժեքից` ֆոնդի կանոններով սահմանված վճարների և ծախսերի չափով:
Ֆոնդի փայերի հետգնման և մարման կարգը, պայմանները և ժամկետները սահմանված են ֆոնդի կանոններով։
Առցանց․
1. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Իմ հաշիվը համակարգի միջոցով, եթե ունեք նույնականացման քարտ (ID քարտ) և քարտը կարդացող սարք․ անհրաժեշտ է
բջջային հեռախոսի վրա բացված պատուհանում ընտրել «Հաստատել» հրահանգըմուտք գործել «Իմ հաշիվը» էջը,նույնականացման քարտը կարդացող սարքը միացնել համակարգչին և սարքի մեջ տեղադրել նույնականացման քարտը,մուտքագրել PIN ծածկագիրը, որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ,«Իմ դիմումները» բաժնից ընտրել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը և լրացնել այն,դիմումը լրացնելուց հետո սեղմել «պահպանել» կոճակը, այնուհետև՝ «ընդունել» կոճակը։2. Եթե ունեք բջջային նույնականացման քարտ (mID)․ անհրաժեշտ է՝
3. CDA Online հավելվածի միջոցով (եթե առկա է արժեթղթերի հաշիվ)։
4. Converse Mobile համակարգի միջոցով։
5. AraratMobile համակարգի միջոցով:
6. Հաշվի օպերատորների միջոցով․ համապատասխան դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նույնականացման քարտ կամ անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ) կամ այն չունենալու մասին տեղեկանք:
Հաշվի օպերատորներն են․
Հեռ. (+374 10) 51 45 14 Գլխամաս և մասնաճյուղեր
Հեռ. (+374 10) 59 23 23 Գլխամաս և մասնաճյուղեր
Հեռ․ (+374 10) 51 12 11 Գլխամաս և մասնաճյուղեր
Հեռ. (+374 12) 22 22 22 Գլխամաս և մասնաճյուղեր
Հեռ․ (+374 10) 59 20 20 Գլխամաս և մասնաճյուղեր
Հաշվի օպերատորը միջնորդ կազմակերպություն է մասնակիցների ռեեստրավարի՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, և կուտակային կենսաթոշակաին համակարգին միացած մասնակիցների միջև։
Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին փոխելը անվճար է տարեկան մեկ անգամ: Տարվա ընթացքում հետագա փոփոխությունների դեպքում գանձվում է մարման վճար (1%): Մանրամասները ներկայացված են ֆոնդի կանոններում:
- Առավելագույն անկումը -12,44%
- Վերականգնման ժամանակահատված (օրերով) 335
- Վատագույն ամսվա եկամտաբերությունը -5,00%
- Լավագույն ամսվա եկամտաբերությունը 4,04%
- Վատագույն ամիս 06/2022
- Լավագույն ամիս 11/2020
- 1 տարի 5,10%
- 3 տարի 4,36%
- 5 տարի 4,67%
- Ստեղծման պահից 4,29%
- ակտիվների դասերի
- արժույթի
| Ամսաթիվ | Ակտիվներ | Մեկ փայի ԶԱԱ |
|---|---|---|
|
Ամսաթիվ
31/10/2025
|
Ակտիվներ
9533752942
|
Մեկ փայի ԶԱԱ
2488,59
|
|
Ամսաթիվ
28/11/2025
|
Ակտիվներ
9722809278
|
Մեկ փայի ԶԱԱ
2506,57
|
|
Ամսաթիվ
30/12/2025
|
Ակտիվներ
9960350014
|
Մեկ փայի ԶԱԱ
2538,45
|
|
Ամսաթիվ
30/01/2026
|
Ակտիվներ
10240875536
|
Մեկ փայի ԶԱԱ
2579,22
|
|
Ամսաթիվ
27/02/2026
|
Ակտիվներ
10391091756
|
Մեկ փայի ԶԱԱ
2612,96
|
|
Ամսաթիվ
31/03/2026
|
Ակտիվներ
10245382870
|
Մեկ փայի ԶԱԱ
2521,05
|
- ըստ տարածաշրջանների
- ըստ երկրների
- ըստ ոլորտների
- ցուցակված արժեթղթերի թողարկողի երկիրը
- ավանդառու բանկի գրանցման երկիրը
- ներդրումային ֆոնդերի թողարկողի երկիրը
- Ածանցյալ գործիքների կոնտրագենտի գրանցման երկիրը
- թողարկողի տեսակի
- վարկանիշի
- երկրների
- արժույթների
- աշխարհագրության
- ոլորտների
- երկրների
- շուկայական կապիտալացման
Ֆոնդի եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար:
- 2026
- 2025
- 2024
- 2023
- 2022
- 2021
- 2020
- 2019
Մարտին Մերձավոր Արևելքում լարվածության սրումը հանգեցրեց գլոբալ շուկաների կողմից աշխարհաքաղաքական ռիսկերի կտրուկ վերագնահատման։ Տարեսկզբի դրական միտումներն արագորեն չեզոքացվեցին՝ հանգեցնելով նավթի և գազի գների կտրուկ աճի, գնաճային սպասումների վերակենդանացման և տարբեր շուկաներում ակտիվների զանգվածային վաճառքի։
Մարտը բարդ շրջան էր շուկաների համար․ ճնշման տակ հայտնվեցին ինչպես բաժնետոմսերը, այնպես էլ պետական պարտատոմսերը, մինչդեռ ապրանքային շուկաները հանդես եկան որպես ակնհայտ հաղթող։ Այս աշխարհաքաղաքական շոկն օբյեկտիվորեն փոխել է շուկայի դինամիկան, ինչի հետևանքով դիվերսիֆիկացիայի դասական մեխանիզմները չեզոքացվեցին, իսկ կիրառվող ռազմավարությունները ենթարկվեցին գլոբալ ճնշումների անխուսափելի ազդեցությանը։
Բաժնետոմսեր. Բաժնետոմսերի շուկաներում դիտվել է համատարած անկում՝ պայմանավորված նավթի գների կտրուկ աճով և դրա հետևանքով գլոբալ տնտեսության համար ստագֆլացիոն ռիսկերի ուժեղացմամբ։ ԱՄՆ բաժնետոմսերը նվազել են, սակայն ցուցաբերել են համեմատաբար ավելի բարձր դիմացկունություն՝ մյուս զարգացած շուկաների համեմատ։ Մեծ Բրիտանիայի շուկայի անկումը մասամբ մեղմվել է վերջինիս ապրանքային ուղղվածության շնորհիվ։
Եվրոպայում անկումն առավել արտահայտված էր՝ աճի հեռանկարների վատթարացման և էներգակիրների բարձր գների ֆոնին, ինչն արտացոլվել է տարածաշրջանի լայնածավալ բացասական արդյունքներում։
Ճապոնիայում նույնպես արձանագրվել է խորը անկում՝ ներդրողների կողմից շահույթի ֆիքսման հետևանքով։ Զարգացող շուկաները ևս ցուցաբերել են թույլ արդյունքներ, հիմնականում ասիական շուկաների անկման ազդեցությամբ։
Պետական պարտատոմսեր․ Զարգացած երկրների պետական պարտատոմսերը գրանցել են բացասական եկամտաբերություն՝ պայմանավորված գնաճային սպասումների աճով և կենտրոնական բանկերի ավելի կոշտ քաղաքականության սպասումներով։ ԱՄՆ շուկան ցուցաբերել է հարաբերական դիմացկունություն՝ ի տարբերություն Եվրոպայի, որտեղ եկամտաբերությունների աճը և կենտրոնական բանկի խստացման ազդակները հանգեցրել են առավել արտահայտված ճնշման։
Կորպորատիվ պարտատոմսեր. Կորպորատիվ պարտքի շուկայում դիտվել է ռիսկերի վերագնահատում՝ արտահայտված սպրեդների ընդլայնմամբ, հատկապես Եվրոպայում՝ թե՛ ներդրումային մակարդակի (investment grade), թե՛ բարձր եկամտաբերության (high yield) հատվածներում։
Հաշվի առնելով շուկայական պայմանները ու մեր կանխատեսումները՝ ֆոնդում ավելացրել ենք արտասահմանյան դրամական շուկայի ֆոնդերի կշիռը։ Արտասահմանյան բաժնետոմսերի կշիռը նվազել է 35․1%-ից մինչև 32․6%՝ պայմանավորված դրամական միջոցների ներհոսքով և շուկայի ազդեցությամբ։
Մերձավոր Արևելքի իրադարձություններով պայմանավորված՝ մարտին տեղական ֆինանսական շուկայում ՀՀ պետական պարտատոմսերի եկամտաբերության միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում կորը տեղաշարժվել է վերևի ուղղությամբ, ինչը ևս բացասական ազդեցություն է ունեցել ֆոնդի եկամտաբերության վրա։
Տեղական ներդրումներում ավելացրել ենք ավանդների կշիռը 24․2%-ից մինչև 24․8%։
Արժույթի շուկայում ՀՀ դրամն արժևորվել է եվրոյի և բրիտանական ֆունտի նկատմամբ՝ համապատասխանաբար 2.83% և 1.99% -ով, մինչդեռ ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքը գրեթե անփոփոխ է մնացել:
Ֆոնդում արտարժութային ակտիվների կշռի նվազումը (35.3%-ից մինչև 34․2%) պայմանավորված է դրամական միջոցների ներհոսքով։
Մարտին ֆոնդի եկամտաբերությունը կազմել է -3․5%՝ պայմանավորված արտասահմանյան ներդրումների և տեղական պետական պարտատոմսերի գների անկմամբ։