Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
Կենսաթոշակային ֆոնդեր
04.06.2026
800 մլրդ դրամ․ նոր ռեկորդային ցուցանիշ
  • Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերը Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում գրանցել են նոր ռեկորդային ցուցանիշ։
  • Ֆոնդերի զուտ ակտիվները գերազանցել են 800 մլրդ ՀՀ դրամը և կազմել մոտ 827.5 միլիարդ ՀՀ դրամ*։
  • Ֆոնդերի ստեղծման պահից կառավարման շնորհիվ ապահոված եկամուտը կազմել է ավելի քան 222․7 մլրդ ՀՀ դրամը կամ 26.9%:
  • Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերին միացած մասնակիցների քանակը 574,177 է, համակարգի՝ ավելի քան 55%-ը: 


Այս ձեռքբերումը վերահաստատում է Ամունդի-Ակբայի՝ որպես վստահելի և փորձառու գործընկերոջ դիրքը։ Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Ընկերությունը, ռիսկի ընդունելի մակարդակում, հետևողականորեն իրագործում է ներդրումային ռազմավարությունը՝ միտված կայուն և երկարաժամկետ արդյունավետությանը։


Ֆոնդերի ներդրումները


Ֆոնդերը դիվերսիֆիկացված են տարբեր ներդրումային ակտիվներում և տարբեր տարածաշրջաններում, որոնք ներառում են ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի ներդրումներ։ 


Մայիսի վերջի դրությամբ ֆոնդերի 64․6%-ը (534.4 մլրդ) ներդրված է Հայաստանում, մասնավորապես՝ ՀՀ պետական պարտատոմսերում, բաժնետոմսերում, բանկային ավանդներում, կորպորատիվ պարտատոմսերում, մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում և դրամական շուկայի գործիքներում։


Արտասահմանյան ներդրումները կատարվում են տարբեր տարածաշրջանային շուկաներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկա, Եվրագոտի, ԵՄ առանց Եվրագոտու, Զարգացող երկրներ, ասիական երկրներ և այլն։ Ընդհանուր առմամբ ֆոնդերի 35.4%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները, որոնք հիմնականում ներառում են արտասահմանյան բաժնետոմսերը և բաժնային ֆոնդերը (26.9%), պարտատոմսերը և պարտքային ֆոնդերը (6.9%)։


Ծանոթացեք Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների և եկամտաբերության վերաբերյալ 2026թ․1-ին եռամսյակի ցուցանիշներին։


*Հոդվածում բոլոր տվյալները ներկայացված են 2026թ. մայիսի 31-ի դրությամբ։

*Ֆոնդերի ստեղծման ամսաթիվ՝  մարտի 11, 2014թ․ 

*Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար:

թարմացված է` 04.06.2026 | 13:44