
Երևան, 30․10․2026թ․
Ամունդի-Ակբան աջակցում է Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ որպես Կապույտ գոտու գործընկեր՝ վերահաստատելով իր հանձնառությունը պատասխանատու ներդրումների և կայուն զարգացման սկզբունքներին։
Որպես կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ՝ Ամունդի-Ակբան կարևորում է ոչ միայն իր մասնակիցների երկարաժամկետ ֆինանսական բարեկեցությունը, այլև այն միջավայրի կայունությունը, որտեղ ապրելու են ներկա և ապագա սերունդները։
Պատասխանատու ներդրումների ոլորտում Ամունդի-Ակբան հիմնվում է Ամունդի խմբի միջազգային փորձի վրա՝ տեղայնացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ/ESG) սկզբունքները, և գործադրում է լավագույն ջանքերը՝ դրանք ինտեգրելու իր ներդրումային գործընթացներում։
Մասնավորապես, Ամունդի խմբի ԲՍԿ վերլուծություններն ու վարկանիշները ներառված են Ամունդի-Ակբայի պորտֆելների կառավարման համակարգերում, ֆինանսական ցուցանիշներից բացի Ընկերության փորձագետները գնահատում են նաև ներդրումների հետ կապված կայունության գործոնները։
Ամունդի խումբը պատասխանատու ներդրումների ոլորտի միջազգային առաջատարն է՝ աշխարհում 10 խոշորագույն ակտիվների կառավարիչներից 1-ինը, շրջակա միջավայրի և սոցիալական պատասխանատվության հարցերի շուրջ քվեարկություններով [1]։ 2025թ․ վերջի դրությամբ Ամունդին կառավարման ներքո ունի ավելի քան 1 տրլն եվրո պատասխանատու ներդրումային ակտիվներ [2]: Խմբի ներդրումային մոտեցումներն ընդգրկում են կայուն զարգացման գործոնների ինտեգրման տարբեր մակարդակներ՝ ԲՍԿ նվազագույն պաշտպանական չափանիշներից և պատասխանատու գործելակերպ ունեցող ընկերությունների ընտրությունից մինչև կայուն տնտեսության զարգացմանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ներդրումներ։
Համադրելով միջազգային փորձը Հայաստանի կապիտալի շուկայի առանձնահատկությունների հետ՝ Ամունդի-Ակբան փորձում է զարգացնել պատասխանատու ներդրումային գործելակերպը և ներդնել լավագույն ջանքերը՝ տեղական ներդրումներում այն հնարավորինս կիրառելու ուղղությամբ։ Ընկերությունը գիտակցում է, որ պատասխանատու ներդրումային որոշումները նաև ներդրում են ապագա սերունդների բարեկեցության մեջ։
[1]
[2] Աղբյուրը՝ Amundi, տվյալներն առ 31/12/2025