
2026թ․ 3-րդ եռամսյակ
2026թ․երրորդ եռամսյակում Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերն ապահովել են դրական եկամտաբերություն, ինչին հիմնականում նպաստել են տեղական ներդրումները, իսկ արտասահմանյան ներդրումներից՝ բաժնետոմսերը։
Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի ակտիվները 2026թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել են ավելի քան 876.5 մլրդ դրամ, որից ավելի քան 231.7 մլրդ դրամը` ակտիվների 26.4%-ը ներդրումային արդյունքն է։
Տարվա սկզբից ֆոնդերի եկամտաբերությունը կազմել է համապատասխանաբար՝
Ամունդի-Ակբա Հավասարակշռված ֆոնդ (AMBAL)` 5.78%,
Ամունդի-Ակբա Պահպանողական ֆոնդ (AMCON)՝ 4.54%
Ամունդի-Ակբա Կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)՝ 3.09%
Իսկ ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը եղել է 7.25% - 8.18% միջակայքում*։
Ֆոնդերի ներդրումներին և հաշվետու եռամսյակային արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ կից տեղեկագրում։
*Ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը:
Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար: