Մեդիա կենտրոն
Շառլ Ազնավուրի հարյուրամյակի կապակցությամբ Ամունդի-Ակբան և Նյումեգը ներկայացրին նոր ժողովածու
Երևան, 22 մայիսի, 2024թ․
Շառլ Ազնավուրի
հարյուրամյա հոբելյանի կապակցությամբ Ամունդի-Ակբան և Նյումեգը ներկայացրին արձակի
և պոեզիայի նոր ժողովածու։ Այս ժողովածուն ևս նվիրված է Ազնավուրի հիշատակին և նրա
մշակութային ժառանգության պահպանմանը։
Հինգ տարի
առաջ ձևավորվեց Ամունդի-Ակբա Նյումեգ համագործակցությունը։
Բարձր գնահատելով հարյուր տոկոս հայ, հարյուր տոկոս ֆրանսիացի, բայց և Մեծ հայի, անգնահատելի ավանդը՝ որպես հայ-ֆրանսիական
հարաբերությունների ամրապնդման կամուրջ, Ամունդի-Ակբայում որոշում կայացվեց ստանձնել
երկարաժամկետ պատասխանատվություն և աջակցել Նյումեգին՝ կյանքի կոչելու վեց տարվա նախագիծը,
որի շրջանակում՝ ամեն տարի, Ազնավուրի ծննդյան
և մահվան օրերին, Նյումեգը հայալեզու ընթերցողին ներկայացրեց Ազնավուրի գրական ստեղծագործություններից կամ պոեզիայից հայերեն թարգմանված մեկ գիրք։
Ամունդի-Ակբայի աջակցությամբ Նյումեգը ձայանգրել և տեսանկարահանել է 6 երգ, որոնք հայ երաժշտասերներին են ներկայացվել հայ էստրադայի կատարողների կողմից։
«Այս տարի մենք նշում ենք մեր ընկերության գործունեության տասնամյակը, որից հինգ տարին անցկացրել ենք Նյումեգի հետ։ Մեր առաքելությունը հասարակության մի ստվար զանգվածի կենսաթոշակային ֆոնդերը կառավարելն է, սակայն մենք ունենք նաև սոցիալական պատասխանատվություն։ Որպես ֆրանս-հայկական ընկերություն և ինչ-որ տեղ մեզ համարելով հարյուր տոկոս հայ, հարյուր տոկոս ֆրանսիացի, մեզ համար ավելի քան պատասխանատու որոշում էր Նյումեգին Ազնավուրի մշակութային ժառանգությունը հայաֆիկացնելու գործում աջակցելն ու հայալեզու ընթերցողին Մեծ հայի, Դարի երգչի խոսքին և գրչին հաղորդակից դարձնելը» - հոբելյանական միջոցառման ընթացքում նշել է Ամունդի-Ակբայի մարկետինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանը։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հետ մեր գործակցությունը բացառիկ է։ Ավելի քան հինգ տարի միասին աշխատել ենք՝ հայացնելու Ազնավուրի գրական ժառանգությունը։ Նախագիծը ոչ մի րոպե և ոչ մի կողմից դադար չի ունեցել։ Այսօր մեր իրականությունում և անընդհատ ֆորս մաժորների ժամանակ դժվար է գտնել որևէ այլ այսքան անխափան գործընկերություն, որը հուսով եմ դեռ երկար կշարունակվի» - կարևորել է Նյումեգի հիմնադիր Արտակ Ալեքսանյանը։
Այս նոր ժողովածուն ոչ միայն պահպանում է Շառլ Ազնավուրի մշակութային ժառանգությունը, այլև նպաստում է հայալեզու ընթերցողի շրջանում նրա գործերի տարածմանը։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2024թ․ մարտի 31-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով ավելի քան 457 մլրդ դրամ ակտիվ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ․ մարտի 31-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։
Նյումեգ
Newmag ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին և ավելի քան 10 տարի ընկերությունը տպագրել է համանուն ամսագիրը։ Ամսագրին զուգահեռ 2012 թվականին գործարկվել է newmag.am կայքը, որը հասարակական–քաղաքական, գիտահանրամատչելի և մշակութային ինքնատիպ հոդվածների առցանց հարթակ է։
2018 թվականի մարտին ընկերությունը որոշեց դադարեցնել ամսագրի հրատարակումը և փոխել ուղղությունը՝ կենտրոնանալով գրահրատարակչական ոլորտի վրա։ Newmag-ը
հայկական գրահրատարակչական դաշտում դիրքավորվեց, որպես հրատարակչություն, որի համար առանձնահատուկ կարևոր է ոչ գեղարվեստական, այսինքն non-fiction
գրականության հրատարակումը։