Մեդիա կենտրոն

22.03.2023

Ֆրանս-հայկական տնտեսական առաջին գագաթնաժողով

Ամունդի-Ակբան կիսվել է իր փորձով

Օրերս Փարիզում տեղի ունեցավ ֆրանս-հայկական առաջին տնտեսական գագաթնաժողովը, որը կազմակերպել էր Ֆրանիսայի առևտրաարդյունաբերության պալատը։


Գագաթնաժողովը համախմբել էր պետական և մասնավոր հատվածից շուրջ 300 ներկայացուցչի, որոնց թվում՝ երկու երկրների կառավարության անդամների, Եվրոպական խորհրդից ներկայացուցիչների, ինչպես նաև CAC 40 ինդեքսի ֆրանսիական արմատներով ավելի քան 170 արդեն վերազգային ընկերության ներկայցուցիչների։

 

Միջոցառման նպատակն էր ֆրանսիական ընկերություններին ներկայացնել Հայաստանում ներդրումային հնարավորությունները:


Ամունդի-Ակբան, ֆրանսիացի ներդրողներին ներգրավելու համատեքստում բարձր գնահատելով Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի ջանքերը, միջոցառման գլխավոր հովանավորի պատրաստակամությունը ստանձնելուց բացի, կիսվեց սեփական լավագույն փորձի ներդրման պատմությամբ։ Ընկերության Գործադի տնօրեն Ժան Մազեջյանը հանդես եկավ՝ «Ֆրանսիական հաջողության պատմությունը Հայաստանում» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով ժամանակակից անորոշության պայմաններում Ընկերության շուրջ տասնամյա գործունեության արդյունքում ունեցած դժվարություններն ու պրոֆեսիոնալ գործելաոճի արդյունքում ձեռքբերած հաջողությունները՝ Ընկերության և երկրի համար: Լավագույն փորձով կիսվելուց բացի, Ժան Մազեջյանն իր ելույթում ներկայացրեց փաստացի ցուցանիշներ՝ հիմնավորելով այն գաղափարը, որ ֆրանսիական ընկերության համար լիովին հնարավոր է գալ Հայաստան որպես միջազգային ներդրող, զարգանալ ու հաջողել։


Միջոցառման պահանջարկն ու հաջողությունը կազմակերպիչների համար հիմք հանդիսացավ այն տարեկան դարձնելու, փորձի փոխանակման և Հայաստանի սոցիալ-տենտեսական զարգացմանը նպաստելու համատեքստում գործուն քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։


թարմացված է` 23.03.2023 | 13:21