Որոշիր որոշել

Այլապես համակարգը կորոշի քո փոխարեն

Ինչ է կատարվել

Քո ֆոնդն ու կառավարիչն ընտրվել են պատահականությամբ

Եթե ծնվել ես 1974թ․ հունվարի 1-ից հետո,
գրանցված աշխատող, նոտար կամ անհատ ձեռներեց ես ու ինքդ չես ընտրել քո կուտակային կենսաթոշակային ֆոնդն ու կառավարչին․․․

Ուրեմն համակարգը որոշել է քո փոխարեն՝ ընտրելով և ֆոնդի տեսակը, և կառավարչին

Անկախ նրանից, թե ինչ է քո փոխարեն որոշել համակարգը,

դու միշտ կարող ես կատարել սեփական ընտրությունդ և անհրաժեշտության դեպքում փոխել քո կենսաթոշակային ֆոնդն ու կառավարչին։

Ինչպես ընտրել ֆոնդը
Ֆոնդերի կառավարիչ

Որոշի՛ր ում վստահել

Կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընտրելը հեշտ է, երբ գիտես, թե ինչին ուշադրություն դարձնել

  • Amundi-Acba
  • Amundi

Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ

Ամունդի-Ակբայի խոշոր բաժնետեր, միջազգային ակտիվների կառավարիչ

877 մլրդ ֏

Կառավարման ներքո ակտիվներ

Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում առաջինն ենք ակտիվների մեծությամբ

56%

Շուկայի մասնաբաժին*

Մեր առաջատարությունը կառուցված է Ամունդիի միջազգային փորձի, տեղական շուկայի խորն իմացության և թափանցիկ ու պատասխանատու կառավարման հիման վրա

590,000+

Մասնակից

Մեր աշխատանքը մեր վերաբերմունքն է մասնակիցների ամենօրյա աշխատանքին՝ ի շահ նրանց ապագա բարեկեցության

13 տարի

Հաջողված փորձ

Շուրջ 13 տարի ձևավորում ենք դիմակայուն ներդրումային պորտֆելներ՝ հիմնվելով մեր կուտակած փորձի և ռիսկերի արդյունավետ կառավարման վրա

1-ինը

Եվրոպայում

թոփ 10

աշխարհում

Աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչների թոփ 10-նյակում*

2,579 տրլն €

Կառավարման ներքո ակտիվներ

Ներառում է ակտիվների և ներդրումային լուծումների լայն շրջանակ՝ ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներից մինչև բաժնետոմսեր, ETF-ներ, մասնավոր կապիտալ և այլընտրանքային ակտիվներ

34

Երկիր

Ամունդին ներկայացված է տարբեր աշխարհամասերում և ունի 6 ներդրումային հաբ` Փարիզ, Տոկիո, Դուբլին, Լոնդոն, Միլան, Սան Անտոնիո: Ամունդի-Ակբան միակ ներկայացուցիչն է տարածաշրջանում

200 մլն + 

Հաճախորդների վստահություն

Ամունդին վայելում է միլիոնավոր անհատ ներդրողների, ինստիտուցիոնալ և կորպորատիվ հաճախորդների վստահությունն ամբողջ աշխարհում

Տվյալներն առ՝ 30 սեպտեմբերի 2026թ.

*Շուկայի մասնաբաժինը՝ ըստ մասնակիցների թվի

Տվյալներն առ՝ 30 սեպտեմբերի 2026թ.

* Աղբյուրը՝ IPE Top 500 asset managers, հրապարակված 2026թ. հունիսին, հիմք՝ այդ ընկերությունների կառավարման ներքո գտնվող ակտիվները 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ

Կենսաթոշակային ֆոնդի տեսակ

Որոշի՛ր ռիսկիդ մակարդակը

Քեզ առավել համապատասխան ֆոնդն ընտրելու համար պարզապես պետք է որոշես, թե ինչպիսի ռիսկ ես պատրաստ ընդունել՝ հաշվի առնելով քո կուտակելու տարիները և եկամտաբերության ակնկալիքները

Հավասարակշռված ֆոնդ
AMBAL
11,6 մլրդ ֏ Ակտիվ
2,367 Մասնակից
Հավասարակշռված ֆոնդ
(AMBAL)
Ռիսկի մակարդակ
Բարձր
Բաժնային արժեթղթեր ≤ 50%
Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ ≥ 50%
Ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերություն 8․18 %
Փայի արժեքի դինամիկան Արժեքը ստեղծման պահից մինչև նշված օրը առ 09.11.2026 1000 2657.0186
Ավելին ֆոնդի մասին
Պահպանողական ֆոնդ
AMCON
856,2 մլրդ ֏ Ակտիվ
584,714 Մասնակից
Պահպանողական ֆոնդ
(AMCON)
Ռիսկի մակարդակ
Միջին
Բաժնային արժեթղթեր ≤ 35%
Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ ≥ 65%
Ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերություն 7.9 %
Փայի արժեքի դինամիկան Արժեքը ստեղծման պահից մինչև նշված օրը առ 09.11.2026 1000 2586.5519
Ավելին ֆոնդի մասին
Կայուն եկամտային ֆոնդ
AMFIX
8,0 մլրդ ֏ Ակտիվ
3,030 Մասնակից
Կայուն եկամտային ֆոնդ
(AMFIX)
Ռիսկի մակարդակ
Ցածր
Բաժնային արժեթղթեր 0%
Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ 100%
Ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերություն 7.25 %
Փայի արժեքի դինամիկան Արժեքը ստեղծման պահից մինչև նշված օրը առ 09.11.2026 1000 2416.1944
Ավելին ֆոնդի մասին

Կառավարչի հիմնական ներդրումային նպատակն է փորձել առավելագույնի հասցնել ակտիվների ընդհանուր եկամտաբերությունը՝ հիմնվելով լավագույն ջանքերի գործադրման սկզբունքի վրա: 


 Ֆոնդի ստեղծման ամսաթիվը՝ 11․03․2014 

 Տվյալներն առ՝ 30 սեպտեմբերի 2026թ. 


*Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար: 


 ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ՓԲԸ-ն չի երաշխավորում եկամուտ: Բոլոր ներդրումները ենթադրում են ռիսկեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է բացասաբար ազդել ֆոնդի արժեքի վրա։ Ռիսկերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք ծանոթանալ Ֆոնդի վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերին, որոնք հասանելի են amundi-acba.am կայքում։

Ինչպես ընտրել ֆոնդն ու կառավարչին

Ֆոնդն ու կառավարչին ընտրելը շատ պարզ է

Ընտրությունը կատարվում է առցանց և տևում է ընդամենը մի քանի րոպե

Տեսանյութ 1:00 Դիտի՛ր՝ ինչպես ընտրել ֆոնդն ու կառավարչին մեկ րոպեում
կամ կարդա քայլ առ քայլ
1

Մուտք գործիր cda.am

Հիմանական բաժնից ընտրիր «Իմ հաշիվ» և սեղմիր «Անցնել նույնականացում» հրահանգը։

2

Սեղմիր «Նույնականացում»

Նախապես ծանոթացիր նույնականացման ուղեցույցին։

3

Նույնականացիր քո mID-ով

Մուտքագրիր հեռախոսահամարդ, ապա սեղմիր «Մուտք» կոճակը և բացված պատուհանում լրացրու քո PIN-ը։

4

Ընտրիր դիմումը

«Իմ դիմումները» ցանկից ընտրիր «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում» դաշտը։

5

Ընտրիր ֆոնդի տեսակը

Նախապես ծանոթացիր ֆոնդերի տեսակներին, կանոններին և ներդրումային քաղաքականություններին, ապա որոշիր և կատարիր գիտակցված ընտրություն։

6

Հաստատիր

Պահպանիր ընտրությունդ և վերջ մյուս ամսվանից դու կկուտակես քո որոշած ֆոնդում։

Տարածիր

Պատմիր նրանց, ովքեր դեռ չեն որոշել

Ուղարկիր տեսանյութը ընկերներիդ կամ տարածիր քո էջում

Թիզեր
Թիզեր
Copied
Հաճախ տրվող հարցեր

Հարցեր ունե՞ս

Գտի՛ր քեզ հուզող հարցերի պատասխանները

Ուրիշ ի՞նչ տարբերակներ կան ֆոնդ ընտրելու
  • CDA Online հավելվածի միջոցով, եթե առկա է արժեթղթերի կամ բրոքերային հաշիվ։
  • Converse Mobile, AraratMobile, Ardshinbank և Artsakhbank mobile հավելվածների միջոցով։


Հաշվի օպերատորների միջոցով․

Կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրության դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել նույնականացման քարտ կամ անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ/սոցքարտ) կամ այն չունենալու մասին տեղեկատվություն։


Հաշվի օպերատորներն են․

Հաշվի օպերատորը միջնորդ կազմակերպություն է մասնակիցների ռեեստրավարի՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, և կուտակային կենսաթոշակային համակարգին միացած մասնակիցների միջև։

Հնարավո՞ր է կուտակել մեկից ավելի ֆոնդերում

Մասնակիցն իրավունք ունի ընտրելու մեկ կենսաթոշակային ֆոնդ։ Նույն ժամանակահատվածում մասնակցի կողմից (օգտին) կատարվող կուտակային հատկացումը չի կարող ուղղվել միաժամանակ մեկից ավելի կենսաթոշակային ֆոնդերի:


Սակայն որոշ ժամանակ անց փոխելով կենսաթոշակային ֆոնդը` մասնակիցը կարող է թողնել մինչ այդ ձեռք բերած փայերը նախորդ ֆոնդում և իր կուտակային հատկացումները ուղղել նոր ընտրված կենսաթոշակային ֆոնդ․ փաստացի ունենալ միջոցներ միաժամանակ մի քանի կենսաթոշակային ֆոնդում։ 

Ի՞նչ է լինում, երբ ֆոնդ չեմ ընտրում 

Կուտակային հատկացումներն առաջին անգամ ստանալուց հետո Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան համակարգին նոր միացած անձի համար բացում է կենսաթոշակային հաշիվ և վերջինիս ծանուցում դրա մասին։ 30 օրվա ընթացքում մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարվում է ծրագրային մոդուլի միջոցով` սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը: 



Համակարգը պատահականության սկզբունքով ընտրում է կենսաթոշակային ֆոնդերի 2 կառավարիչներից մեկի՝ միջին ռիսկայնության պահպանողական ֆոնդը, որտեղ կկուտակվեն Ձեր հատկացումները։

 

Այդուհանդերձ, ցանկացած ժամանակ մասնակիցը կարող է որոշել և փոխել իր կենսաթոշակային ֆոնդը՝ կախված իր ներդրումային հորիզոնից, ներդրումային նպատակներից և ռիսկի հանդուրժողականության։

Քանի՞ անգամ է կարելի փոխել ֆոնդը

Ֆոնդի փոփոխությունը կարելի է կատարել անսահմանափակ քանակով։

Այնուամենայնիվ, միևնույն ֆոնդին կանոնավոր հատկացումներ կատարելը նպաստում է, որ ձեր խնայողություններն երկարաժամկետում կայուն աճեն։ Ձեր միջոցները ներդրվում են թե՛ բարձր, թե՛ ցածր գների պարագայում, ինչը կարող է հավասարակշռել շուկայի կարճաժամկետ տատանումները։ Ֆոնդերը հաճախակի փոխելը կարող է խաթարել այս երկարաժամկետ մոտեցումը և հանգեցնել նրան, որ դուք բաց թողնեք պոտենցիալ ապագա աճի հնարավորությունները։

Ֆոնդ փոխելն անվճա՞ր է

Ֆոնդ փոխելն անվճար է, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչին տարեկան մեկից ավելի անգամ փոփոխելու դեպքում գանձվում է մարման վճար (1%): 

Ինչպե՞ս իմանամ՝ որ ֆոնդում են իմ միջոցները

Ձեր կենսաթոշակային ֆոնդը և ֆոնդի կառավարչին ստուգել կարող եք․


  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Իմ հաշիվը» համակարգում,
  • բանկոմատների միջոցով ստացվող «Կենսաթոշակային քաղվածքում» 

(եթե տեսնում եք հետևյալ հապավումները, ապա ձեր միջոցները կուտակվում են․

AMCON՝ Ամունդի-Ակբա պահպանողական ֆոնդում

AMBAL՝ Ամունդի-Ակբա հավասարակշռված ֆոնդում

AMFIX՝ Ամունդի-Ակբա կայուն եկամտային ֆոնդում),

  • առաջին հարցում նշված հաշվի օպերատորների միջոցով։  


Ինչո՞ւ են ֆոնդերի կառավարիչները ներդնում իմ միջոցները

Ամունդի-Ակբայի՝ որպես կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերության հիմնական նպատակն է ռիսկերի ընդունելի մակարդակում առավելագույնի հասցնել ակտիվների եկամտաբերությունը, ինչը կարող է պաշտպանել Ձեր միջոցները տարիների ընթացքում արժեզրկումից և ձևավորել հնարավոր հավելյալ եկամուտ։ 


Այս նպատակով կուտակային միջոցները ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում։

Ակտիվների մասնագիտացված կառավարումն ունի մի շարք առավելություններ։


Մասնագիտական փորձառություն և գիտելիքներ․

Ներդրումային մասնագետներն ունեն շուկաների և տարբեր ներդրումային գործիքների վերաբերյալ խորացված գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև համապատասխան գործիքները՝ մշտապես հետևելու շուկայի զարգացումներին, ուսումնասիրելու տվյալներ և վերլուծելու տարբեր հնարավորություններ։


Ռիսկերի կառավարում․

Մասնագիտական թիմերը գործում են ռիսկերի գնահատման և վերահսկման համակարգված գործընթացների հիման վրա։


Երկարաժամկետ ռազմավարական մոտեցում․

Որոշումները հիմնվում են նախապես մշակված ռազմավարության վրա և չեն պայմանավորվում շուկայի կարճաժամկետ տատանումներով կամ պահի էմոցիաներով։

 

Ներդրումային ավելի լայն հնարավորություններ․

Մասնագիտացված կառավարման շնորհիվ ֆոնդերը կարող են ներդրումներ կատարել այնպիսի շուկաներում և ֆինանսական գործիքներում, որոնք անհատ ներդրողներին կարող են հասանելի չլինել։ Մեծածավալ ներդրումները կարող են նաև ապահովել ավելի արդյունավետ գործարքային պայմաններ։

Ինչքա՞ն կլինի իմ կուտակային կենսաթոշակը

Կենսաթոշակի ամսական չափը որոշվելու է կենսաթոշակային տարիքում Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների հիման վրա։ 

Ըստ ՀՀ ԿԲ հաշվարկների՝ նախատեսվում է, որ 20 տարի կուտակելու դեպքում Ձեր կենսաթոշակը կկազմի մինչև թոշակի անցնելը Ձեր վերջին աշխատավարձի 30%-ը, որն էլ ներկայացնում է փոխհատուցման գործակիցը։ Ավելին կուտակելու դեպքում, օրինակ՝ 30 տարի, փոխհատուցման գործակիցը կարող է կազմել ավելի քան 60%, մինչդեռ միայն պետական կենսաթոշակի դեպքում Ձեր եկամուտը կենսաթոշակի անցնելիս կտրուկ կարող է նվազել։ 

Որոշիր որոշել

Ընդամենը մի քանի հպումով