Եթե դուք մոտիվացված եք, պարտաճանաչ և ցանկանում եք մասնագիտական աճ ունենալ միջազգային առաջատար ընկերությունում, ապա միացեք մեզ։
Հիմնական պարտականություններ
1․ Կազմակերպում և համակարգում է միդլ օֆիսի գործունեությունը, որը կապված է ֆոնդերի կառավարման գործընթացի հետ։
- Պահպանում է ամուր հարաբերություններ գործընկերների հետ, այդ թվում պահառուի, ռեեստրավարի, ֆոնդերի ադմինիստրավորման գործակալի, արտաքին աուդիտորների և Ամունդի խմբի միդլ օֆիս թիմի։
- Ապահովում է գործարնքների իրականացումը ՝ համաձայնագրերի պատրաստում, գործարքների հաստատում, համապատասխանեցում, վերջնահաշվարկների իրականացում։
- Կատարում է Կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի ամենօրյա վերահաշվարկ՝ պահպանելով խիստ վերջնաժամկետնեը՝ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելով անհամապատասխանությունները և առաջարկելով լուծումներ։
- Ապահովում է ակտիվների կազմի ու կառուցվածքի համապատասխանությունը տարբեր ծրագրերի և Ֆոնդի ադմինիստրավորման գործակալի ու դեպոզիտարիայի կողմից տրամադրված հաշվետվությունների միջև։
2․ Առաջարկում և հետևում է գործիքների և փաստաթղթավորման բարելավման գործողությունների ծրագրերի իրականացման գործընթացներին։
3․ Պատրաստում է պարբերական ճշգրիտ հաշվետվություններ։
Պահանջվող որակավորումներ
ԿՐԹՈւԹՅՈւՆ
- Առնվազն բակալավրի աստիճան ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահության կամ հարակից ոլորտում։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում և Ֆինանսական հաշվետվությունների կազմման փորձ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈւԹՅՈՒՆՆԵՐ
- Համապատասխան օրենսդրության և ստանդարտների (օրինակ՝ IFRS) իմացություն։
- Աշխատանքային գործընթացների և արդյունավետության օպտիմալացում
- Վերլուծական հմտություններ՝ հաշվապահության և հաշվետվությունների մեջ մանրակրկիտ վերլուծություններ անցկացնելու ունակություն։
- Գործարքների կատարման, հաշվետվությունների կազմման և փաստաթղթավորման ընթացքում կենտրոնացման ունակություն։
- Ներդրումային գիտելիքներ՝ ֆինանսական գործիքների և ռիսկերի կառավարման ըմբռնում։
- Ծրագրերի կառավարում՝ միդլ օֆիսի տարբեր նախագծեր կառավարելու և համակարգելու ունակություն։
ՎԱՐՔԱՅԻՆ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ
- Խնդիրների լուծում – Գործառնական խնդիրները արդյունավետորեն լուծելու ունակություն։
- Ժամանակի կառավարում – Առաջադրանքները առաջնահերթություն տալու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն։
- Բարձր էթիկական չափանիշներ և ազնվություն՝ ընկերության արժեքները պահպանելու հանձնառությամբ։
- Բազմաթիվ առաջնահերթություններ արդյունավետորեն կառավարելու ունակություն։
- Թիմային միջավայրում համագործակցելու և շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններ կառուցելու ունակություն։
ԱՅԼ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ
- Հայերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է,
- Ֆրանսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐ
Ընտանեկան նպաստներ՝ բացառիկ արձակուրդի իրավունք, հանգստի և այլ իրավունքների համար տրամադրվող տարեկան սոցիալական փաթեթ, ամսական բջջային հեռախոսի վճարի փոխհատուցում։
Առողջություն և առողջ ապրելակերպ՝ ընկերության կողմից վճարվող բժշկական, կյանքի (դծբախտ դեպքերի) ապահովագրություն, մարզասրահի անդամակցության փոխհատուցում։
Հեռավար աշխատանք՝ ամսական երկու աշխատանքային օր հեռավար աշխատելու հնարավորություն։
Ուսուցում և զարգացում՝ շարունակական ուսուցման, մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ, ներառյալ կանոնավոր վերապատրաստման ծրագրեր։
Կարիերայի ուղու հնարավորություններ՝ շարունակական ուսուցման մշակույթով՝ մասնագիտական զարգացման դասընթացներով և սեմինարներով։
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝
Թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունները (CV) ուղարկել հետևյալ հասցեով՝
info-armenia@amundi.com մինչև 2025 թվականի մայիսի 21-ը: Հաղորդագրության թեմայի տողը պետք է լրացվի հետևյալ կերպ՝ «Միդլ օֆիսեր»: Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:
info-armenia@amundi.com էլ. հասցեին կամ լրացրեք հայտը։ դիմել հիմա