Դուք մոտիվացված, բարեխիղճ անձնավորություն եք և ցանկանում եք դիմակայել մասնագիտական մարտահրավերներին միջազգային առաջատար ընկերությունում՝ զարգացնելով ձեր փոխանցելի հմտությունները, այնպես որ միացեք մեզ։
Աշխատանքի նկարագրությունը
Հիմնական գործառույթները՝
- Ֆոնդերի ներդրումների կառավարում և եկամտաբերության ապահովում,
- Ֆոնդերի կանոնների և ուղեցույցների, համապատասխան հանձնաժողովների որոշումների, մասնագիտական և էթիկական կանոնների պահպանում՝ գործող իրավակարգավորման շրջանակում,
- Ֆոնդերի կառավարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և գործունեության համար անհրաժեշտ բոլոր գործիքների ներդնում,
- Գործարքների կնքում և կողմերի հետ բանակցությունների վարում,
- KYC/KYI/KYB վերլուծության իրականացում առաջին մակարդակում։
Ֆոնդերի ներդրումների կառավարում և եկամտաբերության ապահովում
- Իր կողմից կառավարվող ֆոնդերի անունից ներդրումային որոշումների իրագործում՝ համագործակցելով տեղական և արտասահմանյան ֆոնդերի կառավարման թիմերի հետ,
- Ֆոնդերի կառավարման գործընթացների ֆորմալացում և բարելավում,
- Աջակցություն ներդրումային հանձնաժողովների նախապատրաստական աշխատանքներին,
- Համագործակցություն ներքին և արտաքին շահակիրների հետ՝ նոր ներդրումային հնարավորություններ բացահայտելու համար,
- Կենսաթոշակային ֆոնդերի կատարողականի մշտադիտարկում և գնահատում,
- Ֆոնդերի փայերի հաշվարկային արժեքների հաստատում (մերժում),
- Ֆոնդերի կառավարման արդյունքների ներկայացում համապատասխան հանձնաժողովներին,
- Գործարքների կնքման և կառավարման ներքո գտնվող ակտիվների նկատմամբ հսկողության ապահովում։
Ֆոնդերի կանոնների և ուղեցույցների, համապատասխան հանձնաժողովների որոշումների, մասնագիտական և էթիկական կանոնների պահպանում՝ գործող իրավակարգավորման շրջանակում
- Համապատասխանություն օրենսդրությանը, ներքին ակտերին և ընկերության էթիկական կանոնագրքերին և մասնագիտական վարքագծի կանոններին,
- Համապատասխանություն ներդրումային քաղաքականությանը և ներդրումների կառավարման գործընթացներին։
Ֆոնդերի կառավարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և գործունեության համար անհրաժեշտ բոլոր գործիքների ներդնում
- Տնտեսական միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակում ներքին կողմերի և կարգավորող մարմնի հետ,
- Համագործակցություն համապատասխան բաժինների հետ ֆոնդերի կառավարման գործիքների ներդրման նպատակով
Գործարքների կնքում և կողմերի հետ բանակցությունների վարում
- Յուրաքանչյուր գործարքի համար լավագույնս համապատասխանող կողմի բացահայտում,
- Գործարքի հայտերի փոխանցում բրոքերին և գործարքների մշտադիտարկում,
- Բրոքերների և գործընկերների հետ հարաբերությունների պահպանում և զարգացում,
- Շուկայական տեղեկատվության վերլուծություն։
Պահանջվող որակավորումներ
ԿՐԹՈւԹՅՈւՆ
- Առնվազն բակալավրի աստիճան ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
- Մասնագիտական հավաստագրերը նախընտրելի են (օրինակ՝ CFA, FRM)։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
- Ներդրումների կառավարման փորձ (3 - 5+ տարի),
- Ֆինանսական շուկաների և ռիսկերի կառավարման փորձ,
- Համապատասխան ոլորտային փորձ։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ՀՄՏՈւԹՅՈՒՆՆԵՐ
- Տեղական և միջազգային ֆինանսական շուկաների իմացություն,
- ֆինանսական վերլուծություն և մոդելավորում,
- Ներդրումային գործիքների, ռիսկերի գնահատման մեթոդաբանությունների և գործիքների խորը իմացություն,
- Կարգավորող միջավայրի իմացություն,
- Ուժեղ վերլուծական և քանակական վերլուծության հմտություններ և բարդ ֆինանսական տվյալները մեկնաբանելու ունակություն,
- Պատասխանատվության մեծ զգացում, դինամիզմ,
- Բարձր էթիկական չափանիշներ և անաչառություն՝ ընկերության արժեքները պահպանելու հանձնառությամբ,
- Բազմաթիվ առաջնահերթություններ արդյունավետ կառավարելու ունակություն,
- Թիմային միջավայրում համագործակցելու և շահակիրների հետ հարաբերություններ կառուցելու ունակություն։
ԱՅԼ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ
- Հայերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է,
- Ֆրանսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐ
Ընտանեկան նպաստներ՝ բացառիկ արձակուրդի իրավունք, հանգստի և այլ իրավունքների համար տրամադրվող տարեկան սոցիալական փաթեթ, ամսական բջջային հեռախոսի վճարի փոխհատուցում։
Առողջություն և առողջ ապրելակերպ՝ ընկերության կողմից վճարվող բժշկական, կյանքի (դծբախտ դեպքերի) ապահովագրություն, մարզասրահի անդամակցության փոխհատուցում։
Հեռավար աշխատանք՝ ամսական երկու աշխատանքային օր հեռավար աշխատելու հնարավորություն։
Ուսուցում և զարգացում՝ շարունակական ուսուցման, մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ, ներառյալ կանոնավոր վերապատրաստման ծրագրեր։
Կարիերայի աճի հնարավորություններ՝ շարունակական ուսուցման մշակույթով՝ մասնագիտական զարգացման դասընթացներով և սեմինարներով։
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝
Թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունները (CV) ուղարկել հետևյալ հասցեով՝
info-armenia@amundi.com մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը: Հաղորդագրության թեմայի տողը պետք է լրացվի հետևյալ կերպ՝ «Ֆոնդերի Կառավարիչ»: Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:
info-armenia@amundi.com էլ. հասցեին կամ լրացրեք հայտը։ դիմել հիմա