Ամունդի-Ակբան իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մոտիվացված և բարեխիղճ մասնագետի, ով պատրաստ է դիմակայել ժամանակակից մարտահրավերներին միջազգային առաջատար ընկերությունում։ 


Աշխատանքային պարտականություններ


  • Կատարել կենսաթոշակային ֆոնդերի ռիսկերի համապարփակ գնահատում և վերլուծություն:
  • Մշակել և իրականացնել ռիսկերի կառավարման քաղաքականություն և կանոնակարգեր։
  • Հետևել շուկայի պայմաններին և գնահատել առաջացող ռիսկերը:
  • Պատրաստել և կանոնավոր ռիսկերի հաշվետվություններ ներկայացնել գործառութային և հիերարխիկ ղեկավարությանը և խորհրդին:
  • Կենսաթոշակային ֆոնդի ներդրումների համար սթրես-թեստավորում և սցենարային վերլուծություն անցկացնել:
  • Համագործակցել ներդրումային թիմերի հետ՝ ռազմավարությունները ֆոնդի ռիսկերի ախորժակին համապատասխանեցնելու համար:
  • Ապահովել համապատասխանությունը կարգավորող պահանջներին և ներքին քաղաքականությանը:
  • Վերապատրաստել անձնակազմին ռիսկերի իրազեկման և ռիսկերի կառավարման լավագույն փորձի վերաբերյալ:
  • Ապահովել գործառնական ռիսկերի քարտեզագրում և մոնիտորինգ, ներառյալ կիբերանվտանգությունը: 


Անհրաժեշտ հմտություններ


Կրթությունը՝ 

  • Առնվազն Բակալավրի կոչում Ֆինանսների, Տնտեսագիտության, Ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտում:
  • Մասնագիտական որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն (e.g., CFA, FRM).

Աշխատանքային փորձը՝ 

  • Առնվազն 5 տարվա փորձ ֆինանսական ծառայությունների ոլորտում ռիսկերի կառավարման ոլորտում:
  • Ներդրումների վերլուծության և տարբեր տեսակի ռիսկերի կառավարման ապացուցված փորձ:

Մասնագիտական և անձնական հմտությունները՝

  • Ներդրումային գործիքների, ռիսկերի գնահատման մեթոդոլոգիաների և գործիքների լավ իմացություն,
  • Կարգավորող օրենսդրական դաշտի իմացություն,
  • Գերազանց վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ՝ բարդ տվյալներ մեկնաբանելու և տեղեկացված որոշումներ կայացնելու ունակությամբ,
  • Ռիսկերի կառավարման նախաձեռնություններ ղեկավարելու և բոլոր մակարդակներում որոշումների կայացման վրա ազդելու կարողություն,
  • Ռազմավարական մտածելակերպ՝ ռիսկերը կանխատեսելու և պրոակտիվ լուծումներ մշակելու ունակությամբ,
  • Տարբեր նյութեր անընդհատ սովորելու պատրաստակամություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, դինամիկա,
  • Բարձր էթիկական չափանիշներ և ազնվություն՝ ընկերության արժեքները պահպանելու պարտավորությամբ,
  • Բազմաթիվ առաջնահերթություններ արդյունավետ կառավարելու ունակություն,
  • Թիմային միջավայրում համագործակցելու և շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններ հաստատելու կարողություն:

Այլ  հմտությունները՝ 

  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր է,
  • Ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:


Արտոնությունների փաթեթ

Առավելություններ․  վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր, հանգստի, կրթության և այլնի համար տրամադրվող տարեկան սոցիալական փաթեթ, բջջային հեռախոսի լիցքավորման ամսական փաթեթ։

Առողջություն և առողջ ապրելակերպ․  բժշկական ապահովագրություն աշխատակցի համար, դժբախտ դեպքերից ապահովագրություն, մարզասրահի անդամության փոխհատուցում։

Հեռավար աշխատանք. ամիսը երկու աշխատանքային օր հեռավար աշխատելու հնարավորություն։

Ուսուցում և զարգացում. շարունակական ուսուցման, մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ, ներառյալ կանոնավոր վերապատրաստման ծրագրեր:

Կարիերայի զարգացման հնարավորություններ՝ շարունակական ուսուցման մշակույթով, մասնագիտական զարգացման դասընթացներով և սեմինարներով:


Դիմելու կարգը

Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info-armenia@amundi.com հասցեին մինչև 2025 թ. Փետրվարի  28-ը՝ նամակի թեման (subject line) նշելով «Ռիսկերի մասնագետ»։


Մեր թիմի անդամ դառնալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info-armenia@amundi.com էլ. հասցեին կամ լրացրեք հայտը։ դիմել հիմա
թարմացված է` 10.02.2025 | 14:03