Ամունդի-Ակբան իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մոտիվացված և բարեխիղճ մասնագետի, ով պատրաստ է դիմակայել ժամանակակից մարտահրավերներին միջազգային առաջատար ընկերությունում։
Աշխատանքային պարտականություններ
- Տրամադրել ճշգրիտ և ժամանակին խորհրդատվություն ղեկավարությանը և տարբեր բաժիններին Համապատասխանության (Compliance) տարբեր հարցերի շուրջ,
- Ապահովել համապատասխանությունը կիրառելի օրենսդրության և Ամունդի խմբի հաշվետվողականության ստանդարտներին/պահանջներին,
- Մասնակցել երրորդ կողմերի (կարգավորողներ, պետական մարմիններ և այլն) հետ հաղորդակցություններին և բանակցություններին,
- Ապահովել Ընկերության գործունեության համապատասխանությունը կիրառելի օրենսդրության տարբեր պահանջներին, ինչպես նաև Ընկերության և Ամունդի/Կրեդի Ագրիկոլ խմբի համապատասխան ներքին ստանդարտներին,
- Տրամադրել Համապատասխանության ապահովման շուրջ պարզաբանումներ և աջակցել նոր ծառայությունների և բիզնես գործունեության կառուցվածքավորմանը, մասնակցել միջբաժնային նախագծերին,
- Ընկերության աշխատակիցների շրջանում տարածել Համապատասխանության մասով իրազեկվածությունը և մշակույթը,
- Հանդես գալ որպես ՓԼ/ԱՖ-ի և միջազգային պատժամիջոցների գծով ֆինանսական անվտանգության աշխատակից (բոլոր պարտականությունները կարգավորվում են տեղական օրենսդրության և Խմբի ընթացակարգերի համաձայն)
Անհրաժեշտ հմտություններ
Կրթությունը՝
- Իրավաբանության, ֆինանսների, ռիսկերի կամ հարակից ոլորտների բակալավրի կոչում (մագիստրոսի աստիճանը առավելություն է)։
Աշխատանքային փորձը՝
- Առնվազն 2 տարվա փորձ՝ որպես Համապատասխանության կամ Ռիսկերի մասնագետ կամ նմանատիպ այլ պաշտոնում:
Մասնագիտական և անձնական հմտությունները՝ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրության իմացություն,
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրության իմացություն,
- Ոլորտին առնչվող օրենսդրական պահանջների և ստանդարտների լավ իմացություն,
- Գերազանց վերլուծական հմտություններ և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Բարդ կանոնակարգերը մեկնաբանելու և դրանց գործնական կիրառությունը ապահովելու կարողություն,
- Բարձր էթիկական չափանիշներ և ստացված տեղեկատվությունը պատշաճ կառավարելու կարողություն,
- Շարունակաբար մեծածավալ նոր նյութեր ուսումնասիրելու և տեղայնացնելու պատրաստակամություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Համապատասխանության ռիսկերի կառավարման գործիքների և ծրագրերի իմացությունը առավելություն է:
Այլ հմտությունները՝
- Անգլերենի առնվազն Բ2 մակարդակ (գրավոր և բանավոր)
- Ֆրանսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Արտոնությունների փաթեթ
Սոցիալական առավելություններ․ վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր, հանգստի, կրթության և այլնի համար տրամադրվող տարեկան սոցիալական փաթեթ, բջջային հեռախոսի լիցքավորման ամսական փաթեթ։։
Առողջություն և առողջ ապրելակերպ․ բժշկական ապահովագրություն աշխատակցի համար, դժբախտ դեպքերից ապահովագրություն, մարզասրահի անդամության փոխհատուցում։
Հեռավար աշխատանք. ամիսը երկու աշխատանքային օր հեռավար աշխատելու հնարավորություն։
Ուսուցում և զարգացում. շարունակական ուսուցման, մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ, ներառյալ կանոնավոր վերապատրաստման ծրագրեր:
Կարիերայի զարգացման հնարավորություններ՝ շարունակական ուսուցման մշակույթով, մասնագիտական զարգացման դասընթացներով և սեմինարներով:
Դիմելու կարգը
Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info-armenia@amundi.com հասցեին մինչև 2024 թ. հոկտեմբերի 10-ը՝ նամակի թեման (subject line) նշելով «Համապատասխանության մասնագետ»։