Ընկերության մասին․

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ը հիմնադրվել է 2013թ. ֆրանսիական Ամունդիի, որը հանդիսանում է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ, և Ակբա Բանկի կողմից: Ամունդի-Ակբան կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ հիմնվելով Ամունդիի առաջադեմ փորձառության (նոու-հաու), ինչպես նաև մասնագիտական և տեխնոլոգիական աջակցության վրա:

Ամունդի-Ակբան իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մոտիվացված և բարեխիղճ մասնագետի, ով պատրաստ է դիմակայել ժամանակակից մարտահրավերներին միջազգային առաջատար ընկերությունում։


Աշխատանքային պարտականություններ


ՄՌ պարտականությունները՝

  • Պատասխանատու է աշխատակիցների անձնական տվյալների մշակման և պաշտպանության, այդ թվում GDPR եվրոպական կարգավորման շրջանակներում, ինչպես նաև կադրային փաստաթղթաշրջանառության համար:
  • Կազմակերպում է աշխատակիցների գործուղումները։
  • Ղեկավարում է հավաքագրման գործընթացները:
  • Կազմակերպում է թիմբիլդինգները՝ համագործակցելով Հաղորդակցության բաժնի հետ, և նպաստում թիմային ոգու շարունակական բարձրացմանը:
  • Վերանայում է Ընկերության ՄՌ կարավարմանն առնչվող ներքին իրավական ակտերն ու ընթացակարգերը:
  • Ապահովում է Ամունդի Փարիզի ՄՌԿ բաժնի հետ սերտ համագործակցությունը։ 

Օֆիս մենեջերի պարտականությունները՝

  • Ապահովում է ապահովագրական փաթեթների արդիականությունը՝ համագործակցելով Կազմակերպության իրավաբանների, ինչպես նաև Ամունդի Փարիզի համապատասխան բաժնի հետ:
  • Գնման գործընթացների (ներառյալ մրցութային) կազմակերպման համար հստակեցնում է Ընկերության կարիքները, սահմանում է ապրանքների (ծառայությունների) և հավանական մատակարարների ցանկն ու առաջարկում Ղեկավարությանը:
  • Վերահսկում է գրասենյակի սպասարկման հետ կապված հաշիվ-ապրանքագրերի վճարումները:
  • Գործում է որպես OES (պատվիրակված ծառայություններ) ՏՏ ծառայությունների գործառնական մենեջեր:
  • Ապահովում է գործադիր տնօրենի և թիմի օժանդակմանն առնչվող առաջադրանքների իրականացումը:
  • Կառավարում է կորպորատիվ էլ. նամակագրությունը, փաստաթղթաշրջանառությունը, իրավական պայմանագրերն ու համաձայնագրերը՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով դրանց թարգմանությունը:

Անհրաժեշտ հմտություններ

Կրթությունը՝ 

  • Կառավարման, ՄՌ կամ հարակից այլ հումանիտար ոլորտների Բակալավրի կամ Մագիստրոսի որակավորում։

Աշխատանքային փորձը՝ 

  • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում։ 

Մասնագիտական և անձնական հմտությունները՝

  • ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմնարար գիտելիքներ ,
  • MS Office փաթեթի լավ իմացություն,
  • Կազմակերպչական հմտություններ, նախաձեռնողականություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճկունություն։

Այլ հմտությունները՝

  • Գերազանց անգլերենի (գրավոր և բանավոր) իմացությունը պարտադիր է,
  • Ֆրանսերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Արտոնությունների փաթեթ 


Առավելություններ․ վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր, հանգստի, կրթության և այլնի համար տրամադրվող տարեկան սոցիալական փաթեթ, բջջային հեռախոսի լիցքավորման ամսական փաթեթ։ 

Առողջություն և առողջ ապրելակերպ․ բժշկական ապահովագրություն աշխատակցի և իր ընտանիքի անդամների համար, պատահարների, մահվան եւ հիվանդությունների ապահովագրություն, մարզասրահի անդամության փոխհատուցում։ 

Կարիերայի զարգացման հնարավորություններ՝ շարունակական ուսուցման մշակույթով, մասնագիտական զարգացման դասընթացներով և սեմինարներով:


Դիմելու կարգը

Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info-armenia@amundi.com հասցեին մինչև 2023 թ. ապրիլի 5-ը՝ նամակի թեման (subject line) նշելով « ՄՌ կոնտակտ, Օֆիս մենեջեր »։

թարմացված է` 23.03.2023 | 12:39