
2025թ. 4-րդ եռամսյակ
2025 թվականի 4-րդ եռամսյակի վերջի դրությամբ երեք կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է շուրջ 751 մլրդ ՀՀ դրամ, որի 26%-ը կառավարման շնորհիվ ապահովված եկամուտն է։
Ստեղծման պահից եկամտաբերության միջին տարեկան ցուցանիշը 2025թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ գտնվել է 7.5% - 8.2% միջակայքում։
Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են դրական եկամտաբերություն, որոնց վրա հիմնականում մեծ ազդեցություն են ունեցել տեղական ներդրումները։
Ֆոնդերի ներդրումների և եկամտաբերության մանրամասն տվյալները հասանելի են մեր եռամսյակային տեղեկատվական թերթիկում՝