Մեդիա կենտրոն

Կենսաթոշակային ֆոնդեր
31.01.2025

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը

2024թ. 4-րդ եռամսյակ

Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2024թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 565 մլրդ դրամ, որից ավելի քան 121 մլրդ․ դրամը` ակտիվների շուրջ 21%-ը,  գոյացել է եկամտից:


ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսեր, հայկական ընկերության բաժնետոմսեր, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդեր, բանկային ավանդներ և այլն: 


Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը հաշվետու եռամսյակում կազմել է 7․2% -7․8%՝ կախված ֆոնդի տեսակից։


Հաշվետու եռամսյակում ֆոնդերի ապահովված դրական եկամտաբերությանը, հիմնականում նպաստել են տեղական կորպորատիվ պարտատոմսերը, միջազգային բաժնետոմսերը (ԱՄՆ, Ճապոնիա), ինչպես նաև Եվրոպական կորպորատիվ պարտատոմսերը։


թարմացված է` 28.02.2025 | 07:46