Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն

Կենսաթոշակային ֆոնդեր
30.10.2024

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը

2024թ. 3-րդ եռամսյակ

Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2024թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 528 մլրդ դրամ, որից ավելի քան 113 մլրդ․ դրամը` ակտիվների շուրջ 22%-ը,  գոյացել է կառավարման արդյունքում ապահովված եկամտից:


ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսեր, հայկական ընկերության բաժնետոմսեր, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդեր, բանկային ավանդներ և այլն: 


Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը հաշվետու եռամսյակում կազմել է 7․3% -7․9%՝ կախված ֆոնդի տեսակից։


Հաշվետու եռամսյակում ֆոնդերն արձանագրել են դրական եկամտաբերություն՝ պայմանավորված ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրումներով: 

Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
թարմացված է` 28.02.2025 | 07:54