Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն

Կենսաթոշակային ֆոնդեր
25.04.2025

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը

2025թ. 1-ին եռամսյակ

Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2025թ. մարտի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 598 մլրդ դրամ, որից շուրջ 128 մլրդ․ դրամը` ակտիվների 21.4%-ը,  գոյացել է եկամտից:


ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսեր, հայկական ընկերության բաժնետոմսեր, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդեր, բանկային ավանդներ և այլն: 


Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը հաշվետու եռամսյակում կազմել է 7․3% -7․7%՝ կախված ֆոնդի տեսակից։


Հաշվետու եռամսյակում ֆոնդերի ապահովված դրական եկամտաբերությանը, հիմնականում նպաստել են ՀՀ պետական պարտատոմսերը, որոնց հաջորդել են բանկային ավանդներն ու ՀՀ կորպորատիվ պարտատոմսերը։ Դրական եկամտաբերություն են ապահովել նաև արտասահմանյան կայուն եկամտային գործիքներն ու զարգացող շուկաների բաժնետոմսերը։ Մինչդեռ, ԱՄՆ բաժնետոմսերը բացասական ազդեցություն են ունեցել ընդհանուր եկամտաբերության վրա։

Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
թարմացված է` 28.04.2025 | 09:58