Մեդիա կենտրոն

18.04.2024

Ներդրումներ և եկամտաբերություն

2024թ. 1-ին եռամսյակ

Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2024թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 457 մլրդ դրամ, որից մոտ 89 մլրդ դրամը` ակտիվների ավելի քան 19%-ը,  գոյացել է կառավարման արդյունքում ապահովված եկամտից:

 

ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսեր, հայկական ընկերության բաժնետոմսեր, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդեր, բանկային ավանդներ և այլն: 

 

Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը հաշվետու եռամսյակում կազմել է 72% -78%՝ կախված ֆոնդի տեսակից։

Հաշվետու եռամսյակում ֆոնդերն արձանագրել են դրական եկամտաբերություն՝ հիմնականում պայմանավորված տեղական պարտատոմսերի և արտասահմանյան բաժնետոմսերի գների աճով: 

Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
թարմացված է` 19.04.2024 | 05:46