Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
Ֆինանսական շուկայի վերլուծություն
17.02.2026
Գլոբալ ներդրումային հեռանկարներ․ անդադար ընթացք

ԵՐԵՎԱՆ, փետրվար, 2026թ. 

Տեղի ունեցավ 2026թ.-ի գլոբալ ներդրումային հեռանկարներին նվիրված ամենամյա համաժողովը «Անդադար ընթացք» խորհրդանշական խորագրով։


Համաժողովի պատվավոր հյուրն էր ակտիվների կառավարման ոլորտի համաշխարհային առաջատար Ամունդի խմբի գլխավոր ներդրումային տնօրեն Վինսենթ Մորտիեն։  


Ամունդի խումբը, որն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 35 երկրներում, միջոցառումների այս շարքն իրականացրել է 20 պետություններում։ Հայաստանը եզրափակեց այդ ցանկը՝ դառնալով պատվավոր 20-րդ երկիրը։ Միջոցառումը հյուրընկալել էր տարածաշրջանում Ամունդիի միակ ներկայացուցիչը՝ Ամունդի-Ակբան: 


Համաժողովի ընթացքում Վինսենթ Մորտիեն հանդես եկավ հիմնական զեկույցով և իր ելույթում նշեց․ «Այս տարին լինելու է մարտահրավերներով հագեցած։ Կլինեն մեծ հնարավորությունների փուլեր, սակայն միաժամանակ ի հայտ կգան ռիսկեր, որոնք պահանջելու են զգոնություն և հաշվարկված մոտեցում։


Առանցքային գործոնը ժամանակի ճիշտ գնահատումն է։ Շատ վաղ որոշումը կարող է հանգեցնել անցանկալի կորուստների, ինչպես նաև չափազանց ուշ որոշում կայացնելը կարող է նույնքան ցավոտ հետևանքներ ունենալ։ Հետևաբար, առաջնային նշանակություն ունի ռիսկերի համակարգված գնահատումը և դրանց արդյունավետ կառավարումը։


Այս տարվա հիմնական թեմաներից մեկը լինելու է ռոտացիայի ժամանակի ճիշտ ընտրությունը, ռիսկի և ելքի կետերի հստակ սահմանումը, ինչպես նաև արագ փոփոխվող միջավայրում ճիշտ կողմնորոշվելու կարողությունը»։


Նա ներկայացրեց համաշխարհային տնտեսական իրադրությունը բնորոշող կարևոր կետերը և 2026 թվականի ներդրումային ուղղությունները․ 


  • Վերահսկվող խառնաշփոթի ժամանակաշրջանում շարունակել էլ ավելի դիվերսիֆիկացնել պորտֆելներն ըստ երկրների, ոլորտների և ընկերությունների կապիտալիզացիայի։ 
  • Մտածել գլոբալ համատեքստում և տեխնոլոգիական բաժնետոմսերի մրցավազքից դուրս։ Արհեստական բանականության (ԱԲ) և տեխնոլոգիական ներդրումների գերիշխանությունը շարունակում է մնալ աճի հիմնական շարժիչը, սակայն այն պահանջում է զգուշավոր մոտեցում արժևորման հարցում: Մեծ կենտրոնացվածությունը մի քանի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների շուրջ պահանջում է դիվերսիֆիկացիա։


ԱՄՆ պետական պարտքի բարձր և աճող մակարդակը, ինչպես նաև թույլ ԱՄՆ դոլարը ուժեղացնում են համաշխարհային պարտատոմսերի դիվերսիֆիկացիայի պահանջարկը։ Այս նոր պարադիգմում ավելի նախընտրելի է եվրոպական և զարգացող շուկաների ֆիքսված եկամտաբերությամբ գործիքները։


  • Արհեստական բանականությունը խթանում է էներգիայի պահանջարկի աճը՝ զրոյական զուտ էներգիայի անցման պայմաններում։ Սա հնարավորություններ է բացում կլիմայական ուղղվածության բաժնետոմսերի, կայուն ենթակառուցվածքների և կանաչ պարտատոմսերի ոլորտում։ 
  • Աճի հավելավճարների և Դաշնային պահուստային համակարգի կողմից սպասվող նվազեցումները պետք է աջակցեն զարգացող տնտեսությունների հնարավորություններին։ Զարգացող տնտեսությունների պարտատոմսերն առանձնանում են բարձր եկամտաբերությամբ, մինչդեռ բաժնետոմսերի հնարավորությունները առաջարկում են դիվերսիֆիկացիա։


Ըստ Ամունդիի վերլուծության՝ արհեստական բանականության ոլորտում ներդրումները կլինեն այն երաշխիքը, որը թույլ չի տա ԱՄՆ տնտեսության սպասվող դանդաղումը վերածվի լիարժեք անկման։ Միաժամանակ, զարգացող շուկաները (Չինաստան, Հնդկաստան) կցուցաբերեն բարձր դիմակայունություն։


Վինսենթ Մորտիեն ներդրողներին խորհուրդ տվեց՝ խուսափել կապիտալի գերկենտրոնացումից մեկ շուկայում կամ մեկ սեկտորում։


«Դիվերսիֆիկացիան շարունակում է մնալ ամենաարդյունավետ պաշտպանությունը բարձր գնահատումների աշխարհում։ Ռիսկերը մեղմելու համար պորտֆելները պետք է վերահավասարակշռվեն՝ շեշտը դնելով եվրոպական ակտիվների և զարգացող շուկաների վրա»,- եզրափակեց Ամունդի խմբի գլխավոր ներդրումային տնօրենը։


Ծանոթացեք ամբողջական գլոբալ ներդրումային հեռանկարներին այստեղ


թարմացված է` 17.02.2026 | 10:59