
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները հատել են ռեկորդային 700 մլրդ ՀՀ դրամը:
2025թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ մեր կառավարման ներքո ակտիվները կազմել են 713.9 միլիարդ ՀՀ դրամ, որից 181 մլրդ ՀՀ դրամը կամ 25.4%-ը կառավարման շնորհիվ ապահովված եկամուտն է։
Երեք կենսաթոշակային ֆոնդերին՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային, միացած մասնակիցների քանակը 550,474 է:
Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ վկայում է մեր նկատմամբ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների բարձր վստահության մասին։ Մենք հավատարիմ ենք մեր հիմնական առաքելությանը՝ ձևավորել որակյալ ներդրումային պորտֆել՝ կատարելով երկարաժամկետ ներդրումներ ռիսկի ընդունելի մակարդակում։
Ֆոնդերի ներդրումները
Ֆոնդերը դիվերսիֆիկացված են տարբեր տարածաշրջանների ներդրումային ակտիվներում, որոնք ներառում են ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի ներդրումներ։
Հոկտեմբերի վերջի դրությամբ ֆոնդերի 62.2%-ը (443.8 մլրդ) ներդրված է Հայաստանում, մասնավորապես՝ ՀՀ պետական պարտատոմսերում, բաժնետոմսերում, բանկային ավանդներում, կորպորատիվ պարտատոմսերում, մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում և դրամական շուկայի գործիքներում։
Արտասահմանյան ներդրումները կատարվում են տարբեր տարածաշրջանային շուկաներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիա (21.2%), Եվրագոտի (7.6%), ԵՄ առանց Եվրագոտու (1.6%), Զարգացող երկրներ (5.1%), ասիական երկրներ (1.3%) և այլն։ Ընդհանուր առմամբ ֆոնդերի 37.8%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները։
Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների և եկամտաբերության վերաբերյալ 2025թ․ 3-րդ եռամսյակի ցուցանիշներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2025թ․ հոկտեմբերի 31-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 714 մլրդ դրամ ակտիվներ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է ավելի քան 2.3 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2025թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: