Մեդիա կենտրոն

Կենսաթոշակային ֆոնդեր
21.02.2025

Ամունդի-Ակբան և Ազգային հիփոթեքային ընկերությունը կնքեցին հեջավորման առաջին գործարքը

Երևան, 11 փետրվարի 2025 թ․

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը և Ազգային հիփոթեքային ընկերությունը միավորել են ուժերը՝ 


  • հեջավորելու Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի, ինչպես նաև Ազգային հիփոթեքային ընկերության թողարկած կանաչ պարտատոմսերի արտարժութային ռիսկը,
  • նպաստելու ՀՀ հիփոթեքային շուկայի ֆինանսավորման բարելավմանը, 
  • Հայաստանում նպաստելու ածանցյալների շուկայի զարգացմանը՝ արտարժութային սվոփների միջոցով:

2025թ. փետրվարի 4-ին տեղի ունեցավ արտարժութային սվոփի առաջին գործարքը՝ 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով։


2025 թ. Փետրվարի 4-ին, կողմերի միջև ստորագրվել էր Սվոփների և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի (ISDA®) կողմից հրատարակված 2002թ․-ի Գլխավոր Համաձայնագիրը, ներառյալ 1995թ․-ի Վարկային աջակցության հավելվածը, որը թույլ է տալիս իրականացնել արտարժույթի սվոփների արտաբորսայական գործարքներ: Սա Ազգային հիփոթեքային ընկերության՝ ակտիվներ կառավարող  ընկերության հետ արտարժութային սվոփների առաջին գործարքն է: 



Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2025թ․ հունվարի 31-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 572 մլրդ դրամ ակտիվներ։ 

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը 2024թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ 2․240 տրիլիոն եվրո կառավաման ներքո գտնվող ակտիվներով Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 65 մասնաճյուղ։ 


Ազգային Հիփոթեքային Ընկերությունը (ԱՀԸ) վերաֆինանսավորման վարկային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և որի միակ բաժնետերն է Հայաստանի Կենտրոնական Բանկը։ Ռեսուրսներ ներգրավելով կապիտալի շուկաներից, ինչպես նաև ստրատեգիական գործընկերությունների ու նախաձեռնությունների միջոցով ԱՀԸ-ն ապահովում է մատչելի հիփոթեքային լուծումներ, որոնք հարմարեցված են միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կարիքներին՝ նպատակ ունենալով բարելավել նրանց բնակարանային պայմանները։ ԱՀԸ-ն հատուկ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետ բնակարանային լուծումներին՝ համահունչ լինելով և խթանելով Կայուն Զարգացման Նպատակները (ԿԶՆ)։ ԱՀԸ-ն կարևորում է նաև սոցիալական ծրագրերի իրականացումը՝ նպաստելով ներառականությանը։ 2024 թվականի վերջի դրությամբ, ԱՀԸ-ն համագործակցում է 15 բանկերի և 9 վարկային կազմակերպությունների հետ։ 


թարմացված է` 21.02.2025 | 12:29