Մեդիա կենտրոն

16.03.2022

Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան, Ամունդի-Ակբան ուշադրության կենտրոնում

Մարտի 9-ին Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ կազմակերպած «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» համաժողովը 

համախմբել էր տեղական ինքնակառավարման մարմինների, գործարար միջավայրի, ՀԿ-ների և ֆրանսահայ քաղաքացիական հասարակության ասոցիացիաների ներկայացուցիչների, որոնց ջանքերը նպաստում են երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և գիտական հարաբերությունների զարգացմանը:


Միջոցառումն անցկացվել է Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո, որի շրջանակում երկու երկրների արտաքին գործերի նախարարների նախագահությամբ տեղի է ունեցել հատուկ հանդիպում:


Այն հնարավորություն ընձեռեց ներկայացնելու դեռևս 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև ճանապարհային քարտեզի շրջանակում համաձայնեցրած համագործակցության ծրագրերը: Չորս կլոր-սեղան քննարկումները, որոնց մասնակցում էին Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչները և ղեկավարվում առաջատար գործիչների կողմից, նպաստեցին երկկողմ համագործակցության ամրապնդմանը՝ ուշադրությունը կենտրոնացնելով տնտեսության, կայուն զարգացման, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, մշակութային ժառանգության, առողջապահության և սոցիալական այլ հարցերի վրա:


«Տնտեսություն, կայուն զարգացում, նորագույն տեխնոլոգիաներ և տուրիզմ» թեմաներին նվիրված կլոր-սեղան քննարկումը վարում էր Ամունդիի գլխավոր տնօրենի տեղակալ, աջակցության և վերահսկողության ղեկավար Բերնար դը Վիթը: Նա Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցով Հայաստանում աշխատելու փորձ և մեծ ներդրում ունի երկրում ակտիվների կառավարման ոլորտի հաջողման գործում:


Բացման իր խոսքում Բերնար դը Վիթը ջերմորեն ողջունել է միջոցառման բոլոր մասնակիցներին և խնդիրների ու հնարավորությունների քննարկման ընդհանուր հանձնառությունը:


«Ամունդի-Ակբան Հայաստանում հիմնադրվել է 2013թ.՝ ֆրանսիական Ամունդիի և հայաստանյան Ակբա բանկի կողմից: Երկրի նպատակն էր հիմնելու այնպիսի նորարարական համակարգ, որը հնարավորություն կտար իր քաղաքացիներին պլանավորելու իրենց ապագա կենսաթոշակը: Սոցիալական տեսանկյունից նախագիծը շատ կարևոր և գրավիչ էր, նույնիսկ եթե Հայաստանում կապիտալի շուկան զարգացած չէր: Այսօր ունենալով գործունեության ութ տարվա փորձ և խոստումնալից արդյունքներ՝ մենք հպարտ ենք համակարգի կայացման հարցում մեր մասնակցության համար և շարունակելու ենք Ամունդի-Ակբայի հնարավորությունների միջոցով աջակցել երկրի տնտեսական և ֆինանսական շուկայի զարգացմանը» - նշել է Բերնար դը Վիթը:


«Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» ամփոփիչ լիագումար նիստի փակման արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հայաստանում հաջողված ֆրանսիական ընկերությունների շարքում ընդգծել է Ամունդի-Ակբան և երկու ժողովուրդների սերտ համագործակցությունը։


թարմացված է` 25.04.2022 | 14:31