Մեդիա կենտրոն

24.02.2022

ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍՎՈՓԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ

Համաձայն Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքված պայմանագրի՝ 2022թ. փետրվարի 15-ին տեղի ունեցավ արտարժութային սվոփի առաջին գործարքը՝ 5,74 մլն ԱՄՆ դոլար ծավալով:

Գործարքը կողմերին թույ է տալիս.

  • հեջավորելու Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի արտարժութային ռիսկը,
  • նպաստելու ՀՀ տնտեսության զարգացմանը՝ ՎԶԵԲ-ին լրացուցիչ հնարավորություն տրամադրելով ՀՀ դրամով ֆինանսավորում իրականացնել երկրի ներսում՝ իր հաճախորդների հետագա վարկավորման նպատակով,
  • Հայաստանում նպաստելու ածանցյալների և կապիտալի շուկաների զարգացմանը՝ արտարժութային սվոփերի շնորհիվ:

Ավելի վաղ՝ 2021թ. նոյեմբերին, Հայաստանում առաջին անգամ ստորագրվել էր Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի (ISDA®) 2002թ․-ի Գլխավոր Համաձայնագիրը, որը հրատարակվել է ISDA® -ի կողմից, ներառյալ1995թ․-ի Վարկային Աջակցության Հավելվածը, որը թույլ է տալիս իրականացնել արտարժույթի սվոփերի արտաբորսային գործարքներ: Հայաստանում ակտիվներ կառավարող ընկերության հետ սա ՎԶԵԲ-ի առաջին համագործակցությունն է:

Կառավարման ներքո եղած 250 միլիարդ ՀՀ դրամ ակտիվներով՝ Ամունդի-Ակբան Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի առաջատար ակտիվների կառավարինչն է: Ընկերությունն ամբողջովին տեղայնացրել է ֆրանսիական բաժնետիրոջ՝ Ամունդիի, ակտիվների կառավարման փորձը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է և ակտիվորեն ներգրավված է տնտեսության բոլոր հատվածներում։ 1992 թվականին երկրում իր գործունեության մեկնարից ի վեր, Բանկը ավելի քան 1.7 մլրդ եվրո է ներդրել 195 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 91 տոկոսն արվել է մասնավոր հատվածում։

թարմացված է` 25.04.2022 | 14:28