Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
Կենսաթոշակային ֆոնդեր
02.03.2022
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը
Ամունդի-Ակբայում կառավարվող 249 մլրդ դրամից 47-ը գոյացել է պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում
Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի միջոցների հանրագումարը 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 249 մլրդ դրամ: 
ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդերը, բանկային ավանդները: 

Հաշվետու եռամսյակի համար երեք ֆոնդերի եկամտաբերությունը դրական է, համապատասխանաբար՝ հավասարակշռված ֆոնդի եկամտաբերությունը կազմել է 2.1%, պահպանողական ֆոնդի եկամտաբերությունը կազմել է 2.0%, կայուն եկամտային ֆոնդինը՝ 1.1%: Ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը հետևյալն է. հավասարակշռված ֆոնդ 9.0%, պահպանողական ֆոնդ 8.7%, կայուն եկամտային ֆոնդ 7.9%: 

Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն