Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն

Կենսաթոշակային ֆոնդեր
07.12.2021

ԿՆՔՎԵՑ ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)՝ ստորագրեցին Ածանցյալ գործիքների գլխավոր համաձայնագիրը: 

Այսպիսով կողմերը միավորում են ուժերը՝ 

  • նպաստելով Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը, 
  • Դրամային ֆինանսավորման հեշտացմանը:

Համագործակցությունը հնարավորություն կընձեռի. 

  • Բարելավելու Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի հեջավորման կարողությունները, 
  • ՎԶԵԲ-ի կողմից ՀՀ մասնավոր հատվածին տրամադրելու դրամային ֆինանսավորում,
  • Հայաստանում ածանցյալների միջոցով (cross currency swap) նպաստելու կապիտալի շուկայի զարգացմանը: 

Սա առաջին դեպքն է, երբ ՎԶԵԲ-ը Հայաստանում համագործակցում է ակտիվների կառավարիչ ընկերության հետ, և առաջին անգամն է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում կնքում է ISDA® Գլխավոր համաձայնագիր:

թարմացված է` 03.04.2025 | 07:51