Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
25.12.2025
Վերլուծություններից՝ հիմնավորված որոշումներ․ գործարկել ենք Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը

Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը հասանելի է. նոր կայք, որը  ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրում է մատչելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ։ 


Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը հիմնված է Ամունդի Ներդրումային Ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունների և վերլուծությունների վրա: Գտնվելով համաշխարհային ներդրումային գործընթացի կենտրոնում՝ ներդրումային ինստիտուտը վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ` ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:


Մինչ այս Ամունդի ինստիտուտի վերլուծական աշխատանքները հասանելի էին միայն անգլերեն լեզվով, իսկ այժմ մեր նախաձեռնությամբ ներկայացվում են նաև հայերեն լեզվով՝ ընդլայնելով դրանց հասանելիությունը տեղական ներդրողների և հանրության համար։


Ամունդի ներդրումային ինստիտուտի վերլուծական թիմը կազմված է մոտ 50 առաջատար փորձագետներից, ովքեր իրենց փորձառությամբ ծածկում են ակտիվների բոլոր դասերը և գրեթե բոլոր տարածաշրջանները: 11 մասնագիտացված թիմերը գործում են տարբեր երկրներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Դուբլինում, Բարսելոնայում, Միլանում և Հոնգ Կոնգում,  ինչը թույլ է տալիս տրամադրել ժամանակին և ճկուն վերլուծություններ, որոնք վերաբերում են ինչպես միջազգային միտումներին, այնպես էլ տեղական զարգացումներին [1]։


Մեր մասնագիտական թիմերը, ելնելով  կենսաթոշակային ֆոնդերի ավելի քան տասը տարվա կառավարման  փորձառությունից, համոզված են, որ ակտիվների արդյունավետ կառավարումը և որոշումների կայացումը հնարավոր է միայն հիմնավորված վերլուծությունների հիման վրա։ Յուրաքանչյուր ներդրում կատարում ենք խորացված հետազոտությունների, վերլուծությունների և Ամունդիի գլոբալ փորձի հիման վրա։ Այս մոտեցումը թույլ է տալիս ճիշտ կառավարել կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները, ապահովել դրանց երկարաժամկետ կայուն աճը և, ամենակարևորը, խուսափել ավելորդ ռիսկերից։ 


Հրապարակվող վերլուծություններ 


Հետազոտական կենտրոնում հրապարակվում են միջազգային շուկաների և տնտեսությունների  մասին: Նյութերը ներառում են․


  • Ամունդիի ամսական և գլոբալ ներդրումային հեռանկարները,
  • ֆինանսական ակտիվների, գլոբալ և տարածաշրջանային տնտեսությունների վերաբերյալ, ինչպես նաև աշխարհաքաղաքական վերլուծություններ։


Ամունդի-Ակբա Հետազոտական կենտրոնը հասանելի է այստեղ՝ https://researchcenter.amundi-acba.am/hy


Ամունդի ներդրումային ինստիտուտ

Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա: 

__________________________________________

[1] Տեղեկատվությունը հասանելի է https://research-center.amundi.com/amundi-investment-institute -ում։

թարմացված է` 25.12.2025 | 11:32