Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն
Կենսաթոշակային ֆոնդեր
30.10.2025
Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը

2025թ. 3-րդ եռամսյակ

2025 թվականի 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ Ամունդի-Ակբա կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է շուրջ 694 մլրդ ՀՀ դրամ, որից շուրջ 171 մլրդ ՀՀ դրամը (24.6%) կառավարման շնորհիվ ապահովված եկամուտն է։ 


Երկարաժամկետում՝ ֆոնդերի ստեղծման պահից եկամտաբերության միջին տարեկան ցուցանիշը 2025թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ գտնվել է 7.3%-ից մինչև 8.1% միջակայքում։  


Հաշվետու ժամանակաշրջանում ֆոնդերը գրանցել են դրական եկամտաբերություն, որի վրա մեծ ազդեցություն են ունեցել արտասահմանյան բաժնետոմսերը, ՀՀ պետական պարտատոմսերը, որոնց հաջորդել են ՀՀ ավանդներն ու կորպորատիվ պարտատոմսերը։


Ֆոնդերի ներդրումների և եկամտաբերության մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հաշվետվության մեջ՝