Մեդիա կենտրոն

24.09.2024

Ամունդի-Ակբա․ ֆրանս-հայկական կազմակերպությունն արդեն տասը տարեկան է

Երևան, 24092024թ

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում տոնում է իր գործունեության 10-ամյակը։ 


2014 թվականի հունվարին Ամունդի-Ակբայի կենսաթոշակային երեք՝  Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի գործունեության սկզբից ի վեր Ամունդի-Ակբան զգալի ազդեցություն է ունեցել  Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման գործընթացում՝ կառավարելով շուրջ 517  մլրդ ՀՀ դրամ ակտիվներ, որոնք պատկանում են 495,000  մասնակիցների: 


Նշված 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվների 65%-ը ներդրվել է Հայաստանում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է ամբողջ աշխարհում։ Ամունդի-Ակբան առաջին ներդրումն իրականացվել է 2014 թվականի մարտի 11-ին, երբ երեք ֆոնդերի համար մեկ փայի զուտ ակտիվների արժեքը (NAV) սահմանվել է 1000 ՀՀ դրամ: Մեկ տասնամյակ անց դրանք ավելի քան կրկնապատկվել են՝ 1000 դրամից հասնելով մինչև 2081-2204 ՀՀ դրամի՝ կախված ֆոնդից, որը համարժեք  է ստեղծման պահից միջին տարեկան 7,2-7,8% եկամտաբերության: 


Այս տասը տարիների ընթացքում Ամունդի-Ակբան բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել՝ Հայաստանի ակտիվների կառավարման ոլորտի թափանցիկությունն ու զարգացումը խթանելու ուղղությամբ։ Ամունդի-Ակբան զգալի աշխատանքներ է իրականացրել նաև այնպիսի գործիքների ներդրման ուղղությամբ, որոնք նպաստում են արտարժութային ռիսկերի կառավարմանը: Բացի այդ, Ամունդի-Ակբան աշխատանքներն իրականացնում է ակտիվների կառավարման համաշխարհային լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով ֆրանսիական Ամունդիի լայնածավալ վերլուծական ռեսուրսները տեղական շուկաները գնահատելու և ապահով ներդրումներ իրականացնելու համար: 


Հաջորդ տասնամյակում Ամունդի-Ակբան շարունակելու է նպաստել կապիտալի շուկայի զարգացմանը՝ խթանելով նոր ներդրումային հնարավորությունների և ֆինանսական գործիքների  ներդրմանը, ի նպաստ  իր կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային ֆոնդերի և շահառուների։ Այս ամենը, բնականաբար, կնպաստի  տնտեսական ակտիվության աճին:


Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ուսումնասիրել հավելվածը, որտեղ ներկայացված է մեր կատարողականի ու ռազմավարական նախաձեռնությունների մանրամասն գրաֆիկները։


«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ․–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ  517 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ․ հունիսի 30-ի դրությամբ ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։

  ________________________

1 2024թ․ օգոստոսի վերջի դրությամբ

2 2024թ․ օգոստոսի վերջի դրությամբ


«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


թարմացված է` 24.09.2024 | 10:21