Մեդիա կենտրոն

06.08.2024

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը

2024թ. 2-րդ եռամսյակ

Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2024թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 487 մլրդ դրամ, որից 96,5 մլրդ դրամը` ակտիվների շուրջ 20%-ը,  գոյացել է կառավարման արդյունքում ապահովված եկամտից:

 

ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսեր, հայկական ընկերության բաժնետոմսեր, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդեր, բանկային ավանդներ և այլն: 

 

Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը հաշվետու եռամսյակում կազմել է 72% -77%՝ կախված ֆոնդի տեսակից։

 

Հաշվետու եռամսյակում ֆոնդերն արձանագրել են դրական եկամտաբերություն՝ հիմնականում պայմանավորված տեղական պարտատոմսերի և արտասահմանյան բաժնետոմսերի գների աճով: 

Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
թարմացված է` 06.08.2024 | 12:07