Մեդիա կենտրոն

14.02.2024

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը

2023թ. 4-րդ եռամսյակ

Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2023թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ կազմել է շուրջ 417 մլրդ դրամ, որից շուրջ 74 մլրդ դրամը  գոյացել է կառավարման արդյունքում ապահովված եկամտից:


ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, հայկական ընկերության բաժնետոմսերը, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդերը, բանկային ավանդները և այլն: 


Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 2023թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ կազմել է 7․1% -76% կախված ֆոնդի տեսակից։


Հաշվետու եռամսյակում ֆոնդերն արձանագրել են դրական եկամտաբերություն՝ պայմանավորված հիմնականում արտասահմանյան ներդրումների աճով և ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի և եվրոյի արժևորմամբ:



Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
թարմացված է` 14.02.2024 | 12:04