Մեդիա կենտրոն
ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը համագործակցում են միջարժութային ռեպո գործարքների հարցերով
16 հունվարի, 2024 թ․, Երևան․ ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն իրականացրել են միջարժութային առաջին ռեպո գործարքը։
- ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան շարունակում են իրենց
սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել 2021թ-ին իրականացված նշանակալի
գործարքով։
- Միջարժութային ռեպո գործարքը նպաստում է հայկական դրամով
արտահայտված,
մասնավոր
հատվածին տրամադրվող վարկերին:
- Այս նորարարական գործարքը բարելավում
է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը և ամրապնդում
կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում։
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Ամունդի-Ակբա Ասեթ
Մենեջմենթը միավորում են իրենց ջանքերը՝ տեղական արժույթով ֆինանսավորման
հասանելիությունը բարելավելու և Հայաստանում կապիտալի շուկան ուժեղացնելու
նպատակով։
ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան բեկումնային քայլ են
կատարել՝ միջարժութային առաջին ռեպո գործարքն իրականացնելով՝ Հայաստանում անվտանգ
և ռազմավարական ֆինանսական գործարքների համար նոր սահման ձևավորելով։ Գործարքն
իրականացվել է Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) համաձայն, որը երկու կազմակերպությունների
միջև ստորագրվել է 2023 թվականի հունիսի 21-ին։
Այս նշանակալի գործարքը ՎԶԵԲ-ին թույլ տվեց
գրավադրել բարձրորակ, ազատ իրացվելի արժույթով ակտիվներ և փոխարենը ստանալ տեղական
արժույթով միջոցներ: Այս միջարժութային ռեպո համաձայնագիրը Ամունդի-Ակբայի համար
ծառայում է որպես կենսաթոշակային ֆոնդի ակտիվների տեղաբաշխման ապահով եղանակ՝ կենսաթոշակային
ֆոնդերի կառավարման իր հանձնառությանը համապատասխան։
ՎԶԵԲ-ի համար գործարքը հայկական դրամով (դրամ)
արտահայտված, ներքին շուկայական դրույքաչափերով երկարաժամկետ միջոցներ է ապահովում՝
օգնելով ամրապնդել և դիվերսիֆիկացնել իր ֆինանսավորման աղբյուրները:
Տնտեսական առումով այն շատ կարևոր է, քանի
որ ՎԶԵԲ-ը ձգտում է առավելագույնի հասցնել գործարքի ազդեցությունը: Միջոցները
ռազմավարական կերպով նորից կներդրվեն իրական տնտեսությունում՝ նպաստելով կայուն
զարգացման նպատակների իրականացմանը ։
«ՎԶԵԲ-ը շարունակում է ներդրումներ կատարել տեղական շուկայի ֆինանսական
կարողությունների և «know-how»-ի համար՝ իր պորտֆեյլի կառավարման մեջ ներառելով
պարզ, սակայն նորարարական գործիքներ։ Միջարժութային ռեպոն հավելյալ գործիք կհանդիսանա
ՀՀ դրամով մեր ֆինանսավորման բազայի ընդլայնման և ամրապնդման համար»,- նշել է ՎԶԵԲ-ի
տնօրենի տեղակալ, ավագ թրեյդեր Գուրսու Կելեսը։
«Սա ևս մեկ նորամուծություն է, որը մենք ներդնում ենք մեր ֆոնդերի կառավարման
ընթացքում, որը հնարավորություն է տալիս Ամունդի-Աբային ավելի արդյունավետ կերպով
տեղաբաշխել կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները և նպաստել Հայաստանի կապիտալի
շուկայի զարգացմանը», - ասել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի
կառավարիչ Հրայր Ասլանյանը։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում
կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, որոնց կառավարման ներքո գտնվող
ակտիվները գերազանցում են 400 մլրդ ՀՀ դրամը (900 մլն եվրո) 2023թ․ դեկտեմբերի
30-ի դրությամբ: Ընկերությունը հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների
կառավարիչ ֆրանսիական Ամունդիի և Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Ակբա բանկի
կողմից ։ Ամունդի-Ակբան ունի ֆոնդերի կառավարման տասնամյա փորձ:
ՎԶԵԲ-ը Հայաստանում
արդեն երկրորդ անգամ է համագործակցում Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հետ:
Համաձայնագիրը տեղական արժույթով վարկեր ներգրավելու և Հայաստանում կապիտալի
շուկաների հետագա զարգացմանն ուղղված ՎԶԵԲ-ի ջանքերի մի մասն է հանդիսանում: Նորարարական
այս գործարքն ապահովում է տեղական արժույթով հուսալի իրացվելիություն՝ միաժամանակ
տեղի վարկառուների համար նվազեցնելով
արտարժութային ռիսկերը:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող
է․ ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: Հայաստանում իր գործունեությունը
սկսելուց ի վեր Բանկը 210 նախագծերում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո
ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ներդրումների 91 տոկոսը՝ մասնավոր հատվածում: