Մեդիա կենտրոն
Ամունդի-Ակբան իջեցնում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման վճարները հօգուտ շահառուների
2024թ․ հունվարի 1-ից Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի կառավարման դիմաց վճարներն էականորեն կիջնեն։
Հաշվի առնելով այս տարիների ընթացքում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ներքո գտնվող ակտիվների կայուն աճը՝ Ամունդի-Ակբան իջեցնում է Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի կառավարման վճարները։ Այս փոփոխությունը զգալի ազդեցություն կունենա մեր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի շահառուների ապագա կենսաթոշակների վրա։
Այսպիսով 2024թ․ հունվարի 1-ից կենսաթոշակային ֆոնդերի կառավարման դիմաց վճարները կկազմեն․
• Ամունդի-Ակբա
Հավասարակշռված ֆոնդ՝ 1,15% 1,30%-ի փոխարեն,
• Ամունդի-Ակբա
Պահպանողական ֆոնդ՝ 0,95% 1,10%-ի փոխարեն,
• Ամունդի-Ակբա
Կայուն եկամտային ֆոնդ՝ 0,85% 1,0%-ի փոխարեն,
Այս քայլը վկայում
է մասնակիցների շահերին առաջնահերթություն տալու մեր քաղաքականության մասին, և վերահաստատում
մեր հանձնառությունը Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի
երկարաժամկետ ֆինանսական աճի խթանմանը:
Մանրամասների համար զանգահարեք +374 11 31 00 00 00 հեռախոսահամարով
կամ ուղարկեք ձեր հարցերը հետևյալ էլ. հասցեին՝ info-armenia@amundi.com
Իրավական ծանուցում
Սույն նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար և չի ենթադրում և/կամ պարունակում որևէ խորհրդատվություն, առաջարկ, միջնորդություն՝ օգտվել Ամունդի-Ակբայի կամ վերջինիս հետ փոխկապակցված անձանց որևէ ծառայությունից։
Կառավարչի պարգևավճարի նշված փոփոխությունը դեռևս արտացոլված չէ Ամունդի-Ակբայի կենսաթոշակային ֆոնդերի կանոններում․ այն կներառվի ֆոնդերի կանոնների առաջիկա փոփոխության մեջ։
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ է, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 0002 ներդրումային ֆոնդի կառավարման լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն: Գրանցված գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, տարածք 100-101 հասցեում:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
© «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ, 2023