Մեդիա կենտրոն
Ֆինանսական շուկաներն ու կուտակային ֆոնդերի եկամտաբերությունը
2023թ., 1-ին եռամսյակ
Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2023թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 321 մլրդ դրամ:
ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդերը, բանկային ավանդները և այլն:
Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 2023թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է 6.7%-7.0%: Ս․թ․ 1-ին եռամսյակում ֆոնդերն արձանագրել են դրական եկամտաբերություն՝ պայմանավորված ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արժեթղթերի գների աճով։