Մեդիա կենտրոն
Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը
2022թ., 4-րդ եռամսյակ
Ս․թ․ 4-րդ եռամսյակում Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերը արձանագրել են դրական եկամտաբերություն՝ պայմանավորված ինչպես ՀՀ պետական պարտատոմսերի, այնպես էլ արտասահմանյան բաժնետոմսերի և պարտատոմսերի գների աճով։
2022թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ մեր կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 292 մլրդ ՀՀ դրամ:
ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդերը, բանկային ավանդները և այլն:
Ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 2022թ. դեկտեմբերի դրությամբ կազմել է 6.6%-6.8%։ Ս․թ․4-րդ եռամսյակում Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող երեք կենսաթոշակային ֆոնդերը արձանագրել են դրական եկամտաբերություն՝ պայմանավորված ինչպես ՀՀ պետական պարտատոմսերի, այնպես էլ արտասահմանյան բաժնետոմսերի և պարտատոմսերի գների աճով։
Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը, 2022թ. 4-րդ եռամսյակ