Մեդիա կենտրոն
Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը
2022թ., 3-րդ եռամսյակ
Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2022թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 268 մլրդ դրամ:
ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդերը, բանկային ավանդները և այլն:
Ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 2022թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 6.6%-6.7%։ Հավասարակշռված և պահպանողական ֆոնդերի ս․թ․ 3-րդ եռամսյակում արձանագրված բացասական եկամտաբերությունը հիմնականում պայմանավորված է միջազգային ֆինանսական շուկաներում բաժնային և պարտքային արժեթղթերի գների նվազմամբ։
Ֆոնդերի՝ ս․թ․ առաջին երեք եռամսյակներում արձանագրած վնասները իրացված չեն, և կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները կենսաթոշակ ստանալու նպատակով ստիպված չեն ֆոնդի իրենց փայերը մարել ցածր արժեքով։
Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը, 2022թ. 3-րդ եռամսյակ