Մեդիա կենտրոն

28.09.2022

Սեմինար լրագրողների համար

Ամունդի-Ակբան սեմինար է անցկացրել տնտեսական լրագրողների համար:

Ամունդի-Ակբան Հայաստանի բանկերի միությունում սեմինար է անցկացրել տնտեսական լրագրողների համար՝ «ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները» խորագրով։


Սեմինարն անցկացրել է Ամունդի-Ակբայի Գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։

Ներկայացման ընթացքում քննարկվել են՝ ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչպես պետք է ընտրել ֆոնդ, ֆոնդի կառավարիչ, ֆոնդերի եկամտաբերությունը, Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող ֆոնդերը և շատ այլ ռազմավարական թեմաներ։


Ամունդի-Ակբան հիմնադրվել և ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորվել է 2013թ․, որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ։ 2022թ օգոստոսի 31-ի դրությամբ Ընկերությունը կառավարում էր ավելի քան 268 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։

թարմացված է` 24.10.2022 | 11:18