Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն

Կենսաթոշակային ֆոնդեր
27.07.2022

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումներն ու եկամտաբերությունը

2022թ., 2-րդ եռամսյակ

Հավասարակշռված (AMBAL), Պահպանողական (AMCON) և Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդերի զուտ ակտիվների հանրագումարը 2022թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 255 մլրդ դրամ:

ՀՀ-ում և արտերկրում կատարված ներդրումները ներառում են տարբեր ակտիվների դասեր, ինչպիսիք են՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, արտասահմանյան պարտատոմսերի և բաժնետոմսերի ֆոնդերը, բանկային ավանդները և այլն:

Ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերությունը 2022թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 6,8%-7,0%։ Հաշվետու եռամսյակում ֆոնդերն արձանագրել են բացասական եկամտաբերություն՝ պայմանավորված հիմնականում ՀՀ պետական պարտատոմսերի և արտասահմանյան պարտատոմսերի գների նվազմամբ, ինչն էլ հիմնականում պայմանավորված է՝

  • ԱՄՆ դոլարի և Եվրոյի նկատմամն ՀՀ դրամի էական արժևորմամբ,

  • միջազգային ֆինանսական շուկաներում բաժնային և պարտքային արժեթղթերի գների նվազմամբ։

Ֆոնդերի՝ ս․թ․ առաջին կիսամյակում արձանագրած վնասները իրացված չեն, և կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները կենսաթոշակ ստանալու նպատակով ստիպված չեն ֆոնդի իրենց փայերը մարել ցածր արժեքով։

Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
թարմացված է` 03.04.2025 | 07:47