Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն

Կենսաթոշակային ֆոնդեր
21.07.2022

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը

Ֆոնդերն ապահովվել են 6.8-7.0% ստեղծման պահից միջին տարեկան եկամտաբերություն

2022թ․ առաջին կիսամյակում ֆոնդերի եկամտաբերությունը դրական չի եղել, այդուհանդերձ արձանագրվել է ստեղծման պահից միջին տարեկան 6.8-7.0% եկամտաբերություն։

Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը պետք է գնահատել երկարաժամկետ հատվածում, որը հնարավորություն է տալիս չեզոքացնել կարճաժամկետ տատանումների բացասական ազդեցությունը եկամտաբերության վրա։


Հաշվետու ժամանակում՝

  • դիվերսիֆիկացիան և ներդրումային ռիսկերի նվազեցման նոր գործիքի կիրառումը հնարավորություն են տվել մեղմել բացասական ազդեցությունը ֆոնդերի եկամտաբերության վրա,
  • տարբեր արժեթղթերի գների ցածր մակարդակը ֆոնդերին հնարավորություն են ընձեռում նոր ներդրումներն իրականացնել առավել նպաստավոր պայմաններով,
  • ֆոնդերի՝ ս․թ․ առաջին կիսամյակում արձանագրած վնասները իրացված չեն, և կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները կենսաթոշակ ստանալու նպատակով ստիպված չեն ֆոնդի իրենց փայերը մարել ցածր արժեքով։

Նյութի հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն
թարմացված է` 03.04.2025 | 07:47