Եթե դուք մոտիվացված եք, պարտաճանաչ և ցանկանում եք մասնագիտական աճ ունենալ միջազգային առաջատար ընկերությունում, ապա միացեք մեզ։
Հիմնական պարտականություններ
1. Կոնտենտի ռազմավարության մշակում՝ մարքեթինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավարի հսկողության ներքո
- Ֆինանսական գրագիտության տարբեր թեմաներով կոնտենտ պլանի մշակում։
- Հետևել ոլորտային նորություններին և ադապտացնել բովանդակային ռազմավարությունը։
2. Կոնտենտի ստեղծում
- Ստեղծել և խմբագրել կորպորատիվ հոդվածներ և կրթական նյութեր՝ ընկերության կայքի և սոցիալական մեդիայի համար ։
- Մշակել էլեկտրոնային լրահոսերի, վեբինարների և այլ կրթական նախագծերի բովանդակություն՝ շահակաիրներ ֆինանսական գրագիտության զարգացմանը նպաստելու համար։
3. Համագործակցություն և համակարգում
- Աշխատել տարբեր թիմերի հետ՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը և հաղորդագրությունների հստակությունը։
- Համագործակցել դիզայնի թիմի և այլ գործընկերների հետ՝ վիզուալ բովանդակությունն ընդհանուր ռազմավարությանը համապատասխանեցնելու համար։
4. Արդյունավետության վերլուծություն և օպտիմալացում
- Պարբերաբար վերլուծել ներգրավվածության ցուցանիշները և արձագանքները՝ բովանդակության արդյունավետությունը գնահատելու համար։
- Կիրառել ստացված տվյալները՝ բովանդակային ռազմավարությունը կատարելագործելու համար։
- Տրամադրել հետադարձ կապ՝ հաղորդակցման նպատակների բարելավման համար։
Պահանջվող որակավորումներ
ԿԵԹՈւԹՅՈւՆ
- Բակալավրի աստիճան ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ծառայությունների մարքեթինգի ոլորտում։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՀՄՏՈւԹՅՈՒՆՆԵՐ
- Փորձ ֆինանսական թեմաներով կոնտենտ ստեղծելու և խմբագրելու ոլորտում։
- Բարձր մակարդակի հաղորդակցման և վերլուծական հմտություններ։
- Սոցիալական մեդիայի հարթակների և վեբ բովանդակության ռազմավարությունների իմացություն։
- Նախաձեռնողականություն։
ԱՅԼ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
- Ֆրանսերենի իմացությունը առավելություն կլինի։
Արտոնությունների փաթեթ
Առավելություններ․ վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր, հանգստի, կրթության և այլնի համար տրամադրվող տարեկան սոցիալական փաթեթ, բջջային հեռախոսի լիցքավորման ամսական փաթեթ։
Առողջություն և առողջ ապրելակերպ․ բժշկական ապահովագրություն աշխատակցի համար, դժբախտ դեպքերից ապահովագրություն, մարզասրահի անդամության փոխհատուցում։
Հեռավար աշխատանք. ամիսը երկու աշխատանքային օր հեռավար աշխատելու հնարավորություն։
Ուսուցում և զարգացում. շարունակական ուսուցման, մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ, ներառյալ կանոնավոր վերապատրաստման ծրագրեր:
Կարիերայի զարգացման հնարավորություններ. շարունակական ուսուցման մշակույթով, մասնագիտական զարգացման դասընթացներով և սեմինարներով:
Դիմելու կարգը
Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info-armenia@amundi.com հասցեին մինչև 2025 թ. ապրիլի 15-ը՝ նամակի թեման (subject line) նշելով «Քոփիրայթեր, ինտերնետ մեդիայի մասնագետ»։