Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Եթե դուք մոտիվացված եք, պարտաճանաչ և ցանկանում եք մասնագիտական աճ ունենալ միջազգային առաջատար ընկերությունում, ապա միացեք մեզ։


Հիմնական պարտականություններ


1. Կոնտենտի ռազմավարության մշակում՝ մարքեթինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավարի հսկողության ներքո

  • Ֆինանսական գրագիտության տարբեր թեմաներով կոնտենտ պլանի մշակում։
  • Հետևել ոլորտային նորություններին և ադապտացնել բովանդակային ռազմավարությունը։

2. Կոնտենտի ստեղծում

  • Ստեղծել և խմբագրել կորպորատիվ հոդվածներ և կրթական նյութեր՝ ընկերության կայքի և սոցիալական մեդիայի համար ։
  • Մշակել էլեկտրոնային լրահոսերի, վեբինարների և այլ կրթական նախագծերի բովանդակություն՝ շահակաիրներ ֆինանսական գրագիտության զարգացմանը նպաստելու համար։

3. Համագործակցություն և համակարգում

  • Աշխատել տարբեր թիմերի հետ՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը և հաղորդագրությունների հստակությունը։
  • Համագործակցել դիզայնի թիմի և այլ գործընկերների հետ՝ վիզուալ բովանդակությունն ընդհանուր ռազմավարությանը համապատասխանեցնելու համար։

4. Արդյունավետության վերլուծություն և օպտիմալացում

  • Պարբերաբար վերլուծել ներգրավվածության ցուցանիշները և արձագանքները՝ բովանդակության արդյունավետությունը գնահատելու համար։
  • Կիրառել ստացված տվյալները՝ բովանդակային ռազմավարությունը կատարելագործելու համար։
  • Տրամադրել հետադարձ կապ՝ հաղորդակցման նպատակների բարելավման համար։


Պահանջվող որակավորումներ


ԿԵԹՈւԹՅՈւՆ

  • Բակալավրի աստիճան ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ծառայությունների մարքեթինգի ոլորտում։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՀՄՏՈւԹՅՈՒՆՆԵՐ

  • Փորձ ֆինանսական թեմաներով կոնտենտ ստեղծելու և խմբագրելու ոլորտում։
  • Բարձր մակարդակի հաղորդակցման և վերլուծական հմտություններ։
  • Սոցիալական մեդիայի հարթակների և վեբ բովանդակության ռազմավարությունների իմացություն։
  • Նախաձեռնողականություն։

ԱՅԼ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ

  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։
  • Ֆրանսերենի իմացությունը առավելություն կլինի։


Արտոնությունների փաթեթ

Առավելություններ․  վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր, հանգստի, կրթության և այլնի համար տրամադրվող տարեկան սոցիալական փաթեթ, բջջային հեռախոսի լիցքավորման ամսական փաթեթ։

Առողջություն և առողջ ապրելակերպ․  բժշկական ապահովագրություն աշխատակցի համար, դժբախտ դեպքերից ապահովագրություն, մարզասրահի անդամության փոխհատուցում։

Հեռավար աշխատանք. ամիսը երկու աշխատանքային օր հեռավար աշխատելու հնարավորություն։

Ուսուցում և զարգացում. շարունակական ուսուցման, մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ, ներառյալ կանոնավոր վերապատրաստման ծրագրեր:

Կարիերայի զարգացման հնարավորություններ. շարունակական ուսուցման մշակույթով, մասնագիտական զարգացման դասընթացներով և սեմինարներով:


Դիմելու կարգը  

Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել info-armenia@amundi.com հասցեին մինչև 2025 թ. ապրիլի  15-ը՝ նամակի թեման (subject line) նշելով «Քոփիրայթեր, ինտերնետ մեդիայի մասնագետ»։



թարմացված է` 08.04.2025 | 11:08