Ուշադրություն՝ Ամունդիի կամ վերջինիս խմբի ընկերությունների անունից ներդրումներ անելու կեղծ առաջարկներ են արվում։ Ամունդին զգոնության կոչ է անում և խորհուրդ տալիս զերծ մնալ խարդախությունից։ Ավելին կարդացեք այստեղ

Մեդիա կենտրոն

Ֆինանսական շուկայի վերլուծություն
27.03.2025

Ներդրումային հեռանկարները 2025թ․-ի համար

Բարենպաստ են արդյոք ֆինանսական շուկաները

Այս հունվարին Ամունդի-Ակբան հերթական ֆորումն էր կազմակերպել՝ Ամունդի ներդրումային հեռանկարներ խորագրով։ 


2025թ․-ի ներդրումային հեռանկարներից խոսել է Ամունդիի պատվիրակված ներդրումային լուծումների համաղեկավար Ֆրեդերիկ Պասկալը, ով արդեն երրորդ տարին անընդմեջ հայաստանյան լսարանին է ներկայացնում գոլբալ ներդրումային միտումները։  


«Ֆինանսական շուկաներն առաջարկում են գրավիչ հնարավորություններ և բարենպաստ պայմաններ են ստեղծում ռիսկային ակտիվենրի համար, ինչպիսիք են գլոբալ բաժնետոմսերը, ներդրումային աստիճան ունեցող (Investment Grade) և զարգացող շուկաների պարտատոմսերը։ Միևնույն ժամանակ, մենք առավելագույն ուշադրություն ենք դարձնում ներդրումային ռիսկերի կառավարմանը՝ ուսումնասիրելով տարածաշրջանային շուկաների հնարավորություններն ու մարտահրավերները», - այսպես մեկնարկեց ներդրումային գլոբալ հեռանկարները Ամունդիի պատվիրակված ներդրումների համաղեկավարը։ 


Համաձայն Ամունդիի գնահատականի՝ ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերը, հատկապես «Հիասքանչ յոթնյակի» տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերի գները, գերագնահատված են: Ինչ վերաբերում է եկամտաբերությանը, ապա 2024 թվականին  S&P 500 ինդեքսի եկամտաբերությունը կազմել է ավելի քան 22%, մինչդեռ առանց խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների՝ 18%: Կանխատեսվում է, որ 2025 թվականին ԱՄՆ բաժնետոմսերի շուկայում աճը կտարածվի նաև տնտեսության այլ ոլորտների վրա՝ շնորհիվ հարկերի նախատեսվող նվազեցման և ամերիկյան արտադրողներին աջակցության սպասումների ֆոնին:


Արժեթղթերի շուկայում այժմ[1] ավելի շահավետ է գնել ներդրումային աստիճան ունեցող (Investment Grade) պարտատոմսեր, քան բարձր եկամտաբերությամբ ռիսկային պարտատոմսեր: Նույնիսկ եթե տոկոսադրույքները մի փոքր բարձրանան (օրինակ՝ 0.5%-ով), այդպիսի ներդրումային աստիճան ունեցող պարտատոմսերը միևնույն է կարող են իրական շահույթ ապահովել:


Հեռանկարային են հատկապես եվրոպական բանկերի բաժնետոմսերը: Նրանց առավելությունն այն է, որ երկրների միջև առևտրային պատերազմներն ավելի քիչ են ազդում նրանց վրա, քանի որ նրանք հիմնականում աշխատում են տեղական շուկաներում: ԱՄՆ-ում որոշակի հետաքրքրություն կարող են ներկայացնել փոքր ընկերությունների բաժնետոմսերը, նրանց կարող է օգնել «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» ("Make America Great Again") քաղաքականությունը և հարկերի նվազեցումը:


Տեխնոլոգիական ոլորտում հատուկ ուշադրություն է դարձվում արհեստական բանականության զարգացմանը: Փորձագետը նշեց, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հաջորդ տարվա համար 500 միլիարդ դոլար և ընթացիկ տարում 100 միլիարդ դոլար AI-ում ներդրումների ծրագրերը նշանակալի աճի հնարավորություններ են ստեղծում: Թեև արհեստական բանականությունն արդեն ակտիվորեն ներդրվում է Ամունդիի ներդրումային գործընթացներում, վերջնական որոշումներն, անշուշտ, ընդունվում են՝ հաշվի առնելով ընկերության մասնագետների փորձարարությունը:



[1] Տեղեկատվությունը ներկայացված է 2025թ․ հունվարի 30-ի դրությամբ։ 

թարմացված է` 28.03.2025 | 11:49