Մեդիա կենտրոն
Արդյունավետ կապիտալի շուկան որպես կենսաթոշակյաին ֆոնդերի կողմից տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման նախապայման
Օրերս Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը մասնակցեց Շտիգեն Գրուպի նախաձեռնած ֆորումին
Օրերս Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը մասնակցեց Շտիգեն Գրուպի նախաձեռնած՝ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» խորագրով ֆորումին, որը մեկ հարկի տակ էր հավաքել պետական, մասնավոր, փորձագիտական և հասարակական հատվածի ներկայացուցիչների՝ ներկայացնելու վերջերս ՀՀ ԿԲ կողմից գրանցված Շտիգեն ՎիՍի (Shtigen VC) ներդրումային ֆոնդը, ինչպես նաև քննարկելու կանաչ ֆինանսավորման կարևորությունը և սահմանափակումները մասնավոր հատվածի համար։
Ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկմանը ներկայացվեցին կանաչ էներգետիկայի զարգացման հեռանկարները, կանաչ ֆինանսավորման մարտահրավերները ՀՀ-ում, այդ թվում՝ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի դերը կանաչ ֆինանսավորման գործում։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը խոսեց տնտեսության իրական հատվածում, այդ թվում նաև կանաչ ծրագրերում կենսաթոշակային ֆոնդերի միջոցները ներդնելու համար առկա խոչընդոտներից․
«Ներկայումս մեր կապիտալի շուկան ոչ բավարար զարգացված է, որի օգնությամբ միջոցները, այդ թվում կենսաթոշակային ֆոնդերի միջոցները պետք է ծառայեն տարբեր կանաչ ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք պահանջում են սկզբնական մեծածավալ ներդումներ։
Հաջորդը ընկերությունների կորպորատիվ կառավարման թույլ հիմքերն են, որոնք ուղղակիորեն բերում են ներդրողների շրջանում ընկերությունների նկատմամբ ցածր վստահության, հետևաբար դրանց ներդումային ցածր գրավչության։ Այս խնդիրների շուտափույթ լուծումը կարևոր է հատկապես կենսաթոշակային ֆոնդերի պարագայում, երբ մենք պատասխանատու ենք մի քանի հարյուր հազար մարդկանց ապագա կենսաթոշակի համար։ Այնպիսի երևույթներ, ինչպիսիք են սահմանափակ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կամ դրանց նկատմամբ ցածր վստահությունը՝ կապիտալի շուկայի զարգացման հիմնական խոչընդոտներից են հանդիսանում, որոնք իրական հատվածի մի շարք ընկերությունների զրկում են ֆինանսական ռեսուրսրների հասանելիությունից, միաժամանակ սահմանափակելով նաև կենսաթոշակային ֆոնդերի ներդրումային հնարավորությունները։ Կենսաթոշակային ֆոնդերի միջոցները արագ տեմպերով աճում են և դրանց առնվազն վաթսուն տոկոսը պետք է ներդնենք ՀՀ դրամով, և անընդհատ նոր ներդրումային հնարավորությունների, առողջ պրոյեկտների որոնումների մեջ ենք,այնպիսի ներդրումների, ոորոնք չեն վտանգի կենսաթոշակային ֆոնդերի միջոցները։
Հաջորդ գործոնը կանաչ ֆինանսավորման տաքսոնոմիան է։ Ինչպես նշեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ տիկին Ղահրամանյանը՝ այդ ուղղությամբ արդեն բավականին աշխատանքներ են արվել, որոնք շատ կարևոր են, որպեսզի բոլորս կանաչ, կայուն ծրագիր ասելով նույն պատկերացումն ունենանք։
Կարևոր է նաև, թե հանրությունն ու ընկերություններն ինչպիսի վերաբերմունք ունեն կանաչ տնտեսության նկատմամբ․ օրինակ միջազգային հանրության վերաբերմունքը կանաչ, և ընդհարապես կայուն զարգաման նկատմամբ շատ արագ փոխվում է, որի արդյունքում հանրությունը հսկայական ճնշում է գործադրում իրենց միջոցները կառավարող ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ՝ կանաչ կամ կայուն ֆինանսներին անցնելու համար, իսկ ընկերությունները, կարևորելով կանաչ, կայուն տնտեսության անցումը երկարաժամկետ հավելյալ արդյունք ապահովելու գործում, սկսում են այդպիսի ծրագրեր առաջ քաշել։ Շատ կարևոր է այս ընկերությունների երկարաժամկետ ռազմավարական մտածողությունը, քանի որ մենք հաճախ խնդիրների ենք բախվում, երբ բիզնեսը կարճ տեսլական ունի։ Նույինսկ, եթե այսօր միջազգային ներդրումային ընկերությունների հնարավոր է համոզել ներդրումներ անել ավանդական պարտատոմսերում, մի քանի տարի հետո դա հազիվ թե հնարավոր լինի, Երբ ընկերությունները սկսեն մշակել ավելի երկարաժամկետ ռազմավարություններ, ասել է թե իրենց ապագան տեսնեն մի քանի տարիների, նույնիսկ տասնամյակների համար, այդ դեպքում կկարևորվեն կայուն, կանաչ ծրագրերի դերը, և ձեռք կբերեն նաև ներդրումային գրավչություն։
Եթե ամփոփեմ՝ մարտահրավերները իսկապես շատ են, որոնց լուծումը մեզանից պահանջում է հետևողական և համատեղ ջանքերի գործադրում»։
Հաջողություն և կանաչ ապագա ենք մաղթում Շտիգեն Գրուպին՝ կանաչ տնտեսության զարգացմանը նպաստելու գործում։