Մեդիա կենտրոն
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի և Թումոյի Համատեղ Համագործակցությունը
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթում կա համոզմունք, որ կրթությունը և մշակույթը կայուն զարգացման և տնտեսական աճի հիմնաքարերից են:
Մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ դեռևս 2019թ.-ից համագործակցում ենք ԹՈՒՄՈ-ի հետ, ինչի արդյունքում Ընկերության շահույթից ավելի քան 22 մլն դրամ ենք հատկացրել տարբեր կրթական-արհեստագործական ծրագրեր ֆինանսավորելու համար:
Այս անգամ Ձեզ կպատմենք Թումո ստուդիաների 4 ուսանողների մասին, որոնք գործուղվել են ֆրանսիական Դյուպերե դպրոցում ուսուցանելու նաև մեր աջակցության շնորհիվ։ Աղջիկները Հայաստան են վերադառնալու՝ ձեռք բերած փորձով կիսվելու և ապացուցելու, որ շարունակական կրթությամբ հնարավոր է աշխարհն ավելի լավը դարձնել, ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել՝ ստեղծելով նոր էկոհամակարգեր, որոնք կարող են զսպել օդի աղտոտվածությունը, հիմնելով սեփական գործը նպաստել տնտեսության զարգացմանն ու ինչու ոչ նոր աշխատատեղեր ստեղծելուն: